Տպել
24.02.2021
Դատավորների կենսաթոշակային ապահովությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություն
1 / 1

Դատավորների կենսաթոշակային ապահովությանը վերաբերող խնդիրներին լուծում են առաջարկել պատգամավորներ Արթուր Դավթյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Աննա Կարապետյանը:  Դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները քննարկվեցին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 24-ի նիստում:

Առաջարկվում է դատավորի կենսաթոշակը սահմանել հետեւյալ կերպ.  զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի հարկված գումարի  75%-ի եւ դատավորին նշանակված՝ անուիտետի եւ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի տարբերության չափով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ նախագծերի փաթեթը դեռեւս քննարկման փուլում է. չկա Կառավարության վերջնական դիրքորոշումը: Փոխնախարարն առաջարկեց հետաձգել հարցի քննարկումը, քանի դեռ միասնական կարծիք չկա:

Պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ նախատեսվում է անցկացնել աշխատանքային քննարկում, որի ընթացքում էլ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գործադիրը կարող է ներկայացնել իր տեսակետը,  առաջարկություններն ու դիտարկումները: Նախագծում կներառվի նաեւ ՍԴ անդամ դատավորների եւ ԲԴԽ գիտնական անդամների հարցը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...