Տպել
01.03.2021
Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտող նախագծի քննարկում
1 / 2

«Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի եւ Վարդան Աթաբեկյանի հեղինակած ԱԺ հայտարարության նախագիծը մարտի 1-ին քննարկվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում:

Հարցի զգայունությունը հաշվի առնելով՝ ընդունվեց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ քննարկումը փակ ընթացակարգով անցկացնելու առաջարկը:

Նշենք, որ հեղինակների գնահատմամբ՝ 2020-ի դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ-ի ընդունած ուղերձից անցել է շուրջ 3 ամիս, սակայն Ադրբեջանը դեռեւս չի վերադարձրել իր վերահսկողության ներքո գտնվող գերեվարված զինվորականներին եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց:

Հայտարարության նախագծի հեղինակների նպատակն է խորհրդարանական երկրի թիվ մեկ մանդատ ունեցող կառույցի կողմից դատապարտել Ադրբեջանի պահվածքը: Ու նաեւ միջազգային կառույցների, միջազգային հանրության ու իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացը կյանքի կոչելուն:

Նախագծի համահեղինակ Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ իրենք ընդունել են ԱԳՆ-ի առաջարկները, ներկայացրել լրամշակված տարբերակ, որին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց:


01.03.2021
Նախատեսվում է հաշմանդամության սահմանման մոդելից անցում կատարել ֆունկցիոնալության գնահատման
Փետրվարի 27-28-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում կազմակերպեց աշխատանքային քննարկում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների հետ: Քննարկվեց «Հաշմանդամություն ու...

01.03.2021
19 հարց՝ մարտի 2-ի նիստերի օրակարգի նախագծում
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մարտի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը: Քննարկվեցին եւ հաստատվեցին Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվեցին նաեւ հեր...

01.03.2021
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Մարտի 2-ին՝ ժամը 11:30-ին, ԱԺ 334 դահլիճում կկայանա ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն ԵԱՀԿ  խորհրդարանական վեհաժողովի առցանց ձմեռային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ...

01.03.2021
Արարատ Միրզոյանի գրառումը մարտի 1-ի կապակցությամբ
«Այսօր գարուն է:   Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գեւորգյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, ոստիկաններ Համլետ Թադեւոսյանը եւ Տիգրան Աբգարյանը 13 տարի առաջ մարտի 1-ին երազում էին ապրել ազատ, ժողովրդավարա...

01.03.2021
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ:   ...