Տպել
01.03.2021
19 հարց՝ մարտի 2-ի նիստերի օրակարգի նախագծում
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մարտի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը:

Քննարկվեցին եւ հաստատվեցին Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվեցին նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:

Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման տեւողությունը սահմանվեց մինչեւ երկու ժամ:

Մարտի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 19 հարց:
 


01.03.2021
Նախատեսվում է հաշմանդամության սահմանման մոդելից անցում կատարել ֆունկցիոնալության գնահատման
Փետրվարի 27-28-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում կազմակերպեց աշխատանքային քննարկում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների հետ: Քննարկվեց «Հաշմանդամություն ու...

01.03.2021
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Մարտի 2-ին՝ ժամը 11:30-ին, ԱԺ 334 դահլիճում կկայանա ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն ԵԱՀԿ  խորհրդարանական վեհաժողովի առցանց ձմեռային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ...

01.03.2021
Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտող նախագծի քննարկում
«Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի եւ Վարդան Աթաբեկյանի հեղինակած ԱԺ հայտարարության նախագիծը ...

01.03.2021
Արարատ Միրզոյանի գրառումը մարտի 1-ի կապակցությամբ
«Այսօր գարուն է:   Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գեւորգյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, ոստիկաններ Համլետ Թադեւոսյանը եւ Տիգրան Աբգարյանը 13 տարի առաջ մարտի 1-ին երազում էին ապրել ազատ, ժողովրդավարա...

01.03.2021
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ:   ...