Տպել
01.03.2021
19 հարց՝ մարտի 2-ի նիստերի օրակարգի նախագծում
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մարտի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը:

Քննարկվեցին եւ հաստատվեցին Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվեցին նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:

Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման տեւողությունը սահմանվեց մինչեւ երկու ժամ:

Մարտի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 19 հարց: