Տպել
01.03.2021
Նախատեսվում է հաշմանդամության սահմանման մոդելից անցում կատարել ֆունկցիոնալության գնահատման
1 / 1

Փետրվարի 27-28-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում կազմակերպեց աշխատանքային քննարկում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների հետ:

Քննարկվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկվում է կատարել մի շարք առանցքային փոփոխություններ: Մասնավորապես, նախատեսվում է հաշմանդամության սահմանման մոդելից անցում կատարել ֆունկցիոնալության գնահատման մոդելի: Հնարավորություն կընձեռնվի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, ինչպես նաեւ հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի՝ հաշվի առնելով նրա գործունեության եւ մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցությունը: