Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց ՀՀ հարկային օրենսգրքում Կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Նախատեսվում է կարգավորել էլեկտրոնային եղանակով էլեկտրոնային փաստաթղթերի ծանուցման ընթացակարգը:
Հետայսու պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու անհնարինության կամ տեղադրելու օրից հետո 5 աշխատանքային օրվա ժամկետում հարկ վճարողի կողմից նշված էջ մուտք չգործելու դեպքերում ծանուցումն իրականացվելու է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով:
Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի՝ հարկային մարմնի հաշվետվություների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու պահին հարկ վճարողը կհամարվի պատշաճ ծանուցված:
Նշվեց, որ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացվել: