ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին եւ Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դեւիդ Հոֆմանին:
Ողջունելով դեսպանին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրեց կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը եւ ընդգծեց՝ ռազմագերիների եւ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարեւորություն ունի հայկական կողմի համար: Խորհրդարանի խոսնակը հույս հայտնեց, որ Միացյալ Նահանգներն առավել ակտիվորեն կներգրավվեն այս խնդրի շուտափույթ կարգավորման գործում: Միրզոյանը նաեւ ընդգծեց, որ արցախյան հիմնախնդիրը չի կարելի կարգավորված համարել, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա:
Դեսպան Թրեյսին իր հերթին նշեց, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին:
ԱՄՆԶԾ ղեկավար Դեւիդ Հոֆմանը Ազգային ժողովի նախագահին ներկայացրեց գործակալության ծրագրերը տարբեր ոլորտներում՝ անդրադարձ կատարելով խորհրդարանի աշխատանքներին եւ խորհրդարանի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին:
Կողմերը զրույցի ընթացքում քննարկեցին հայ-ամերիկյան ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ երկուստեք ընդգծեցին Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման կարեւորությունը:
ԱԺ պատգամավորների հայտարարությունները
Ազգային ժողովի մարտի 2-ի նիստում ԱԺ պատգամավորների հայտարարությունները «Մենք չպետք է մեր ոչ հողեղեն ցանկությունները միամտաբար գերտերությունների արտաքին քաղաքականության օրակարգին պարտադրենք եւ չպետք է հիմարաբար չնկատելու տանք հայ-ռուսական ռազմավարական փոխադարձ գործընկերության մեծ նշանակությունը երկու...
ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության ու այլ հանձնաժողովների նիստեր անցկացվեցին
Մարտի 2-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով տեղի են ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Պաշտպանության եւ անվտանգության, Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը: Քա...
Բանավեճ՝ ԱԺ հերթական նիստերի օրակարգի քննարկման ընթացքում
Մարտի 2-ին ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի քննարկման ժամանակ պատգամավորներից ոմանք անդրադարձան ներքաղաքական իրավիճակին: Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց ԱԺ նախագահին. «Ես օրակարգի հետ կապված մի բան եմ ուզում ասել: Հարգարժան խորհրդարան, եթե նկատել եք, երկրո...
Կներդրվի վարչական վարույթների իրականացման էլեկտրոնային համակարգ
Գործադիրն առաջարկում է հարկային մարմնում ներդնել վարչական վարույթների իրականացման էլեկտրոնային համակարգ: Այս եւ մի շարք այլ փոփոխություններ են առաջարկվում կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Նոր համակարգի ներդրմամբ նախատեսվում է առկա աշխատանքային ռեսուրսների առավել արդյունավետ ...
Հարկ վճարողը կհամարվի պատշաճ ծանուցված անձնական էջ մուտք գործելու պահին
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց ՀՀ հարկային օրենսգրքում Կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Նախատեսվում է կարգավորել էլեկտրոնային եղանակով էլեկտրոնային փաստաթղթերի ծանուցման ընթացակարգը: Հետայսու պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղ...
ՀՀ-ում ԵՄ դեսպանը խոսեց Սյունիքի մարզում ծրագրերի մասին
Մարտի 1-ին տեղի ունեցավ Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության նորանշանակ ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի եւ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հանդիպումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ շեշտելով վերջինի լիարժեք կիրարկման կարեւոր...
ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում ԱԺ պատվիրակության ելույթների կարմիր թելը եղել է գերիների խնդիրը
Փետրվարի 24-26-ը տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ ձմեռային առցանց նստաշրջանի ընթացքում ԱԺ պատվիրակությունը եղել է ամենաակտիվներից մեկը: Պատվիրակության անդամներն ունեցել են 8 ելույթ, որոնք վերաբերել են արցախյան վերջին պատերազմի հետեւանքներին եւ ռազմագերիների հարցին: «Մեր ելույթների կարմիր թելը եղել է գերին...
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: «Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում մենք հիմնականում կենտրոնացել ենք «Սնանկության մասին» օրենքում որոշակի հարաբերությունների կարգավորմ...
ԱԺ հայտարարության նախագիծը կքննարկվի փակ նիստում
Ազգային ժողովը մարտի 2-ին հերթական նիստում ընդունած որոշման համաձայն՝ փակ նիստում կքննարկի պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի եւ Վարդան Աթաբեկյանի ներկայացրած «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչ...
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը խորհրդարանը չի քննարկի
Ազգային ժողովի մարտի 2-ին հրավիրած նիստերի աշխատանքի սկզբում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցի քննարկումը հետաձգվում է: «Քիչ առաջ ինձ փոխանցեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագա...