Մարտի 2-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով տեղի են ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Պաշտպանության եւ անվտանգության, Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը:
Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին՝ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Ալեքսանդր Ավետիսյանը:
Oրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ ԽՎ համապատասխան հանձնաժողովների նիստերի շրջանակում կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանականները ներկայացրել են զեկույցներ:
Խորհրդարանականները մտքեր են փոխանակել մշակվող առաջարկությունների նախագծերի վերաբերյալ, որոնք այնուհետեւ նախատեսվում է ներկայացնել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը: