Տպել
03.03.2021
ԲԴԽ նախագահը պատասխանեց ԱԺ պատգամավորների հարցերին
1 / 13

ԱԺ մարտի 3-ի նիստում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց պատգամավորների հարցերին, որոնց  մեծ մասը վերաբերում էր իր՝ 2020-ի նոյեմբերի 15-ին արված հայտարարությանը, որում մասնավորապես գրված է. «Այսօր է վերջնական տրվելու շուրջ երկու տարի հանրությանն ալեկոծած եւ դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:

Ընթերցելով հայտարարության վերոնշյալ հատվածը՝ պատգամավորները  նշեցին, որ այդ կոչը քաղաքական էր, որն անելու իրավունք ԲԴԽ նախագահը չուներ:

Վարդազարյանը, թեեւ հայտարարել էր, որ թեմայից դուրս հարցերի չի պատասխանելու, այդուամենայնիվ, ասաց՝ համակարգում կան վատ համբավ ունեցող դատավորներ, բայց քիչ չեն նաեւ պրոֆեսիոնալները:

Հետագա հարց ու պատասխանը՝ առանց խմբագրման:

Սուրեն Գրիգորյան. «Ինչո՞վ էր պայմանավորված, որ այդ հայտարարության օրը համընկել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ խափանման միջոցի հարցի քննության օրվա հետ»:

Ռուբեն Վարդազարյան. «Իմ հայտարարությունը կապ չի ունեցել որեւէ հարցի քննարկման կամ անձի հետ: Ես այդ օրերին տեսա լարվածություն մեր հասարակության մեջ եւ արեցի այդ հայտարարությունը: Ավելին՝ երեւի թե պատկերացնում եք, որ այդ հայտարարության տեքստը ես մեկ օր չեմ մշակել, դա պահի տակ կատարած հայտարարություն չէր, ես ցանկացած խոսք, ցանկացած բառ, դարձվածք, նախադասություն, խորապես, մի քանի անգամ ուսումնասիրել եմ, հետազոտել եմ եւ պահել եմ այն սահմանները, որ չանցնեմ այդ քաղաքական զսպվածության կանոնը»:

Գեւորգ Պապոյան. «ՀՀ ԱԺ նախագահի նկատմամաբ մահափորձ է տեղի ունեցել: Մեր երկրում երկու նմանատիպ դեպք է եղել. առաջինը հաջողությամբ է պսակվել, մյուս դեպքում, բարեբախտաբար, ոչ: Կարծում եմ՝ ամենաշատը Դուք եւ դատական իշխանությունը պետք է շահագրգռված լինեք, որ մենք նման դեպք երբեք չունենանք: Ի՞նչ է եղել նոյեմբերի 15-ի Ձեր հայտարարությունից հետո՝ այդ մահափորձի մեջ մեղադրվող բոլոր անձինք ազատ են արձակվել: Առկա են բոլոր տեսաձայնագրությունները, որտեղ ասում են՝ «սպանե՛ք», «արդեն սպանել ենք, թողենք գնանք»: Ձեր կոչն այս գործին առնչվու՞մ էր, թե ոչ: Սա գյուղում մի քանի հավի գողություն չէ, եւ ես ենթադրում եմ, Դուք դրա մասին տեղեկություններ պետք է ունենաք, որովհետեւ սա հերթական գործ չէ: Որպես ԲԴԽ նախագահ ներկայացրեք Ձեր դիտարկումները»:

Ռուբեն Վարդազարյան. «Փորձեմ որպես ՀՀ քաղաքացի պատասխանել: Ես Ձեր նման մի մարդ եմ, որն այդ ամենը տեսնում է հեռուստացույցով: Զարմանք եւ վրդովմունք է առաջացնում այն, ինչ կատարվել է ԱԺ նախագահի հետ: Որպես ՀՀ քաղաքացի շատ հարցեր ունեմ դատական իշխանությանը: Այժմ պատասխանեմ որպես ԲԴԽ նախագահ՝ չեմ ծանոթացել գործի նյութերին, իրավունք չունեմ, դա քրեորեն հետապնդելի արարք է: Եվ երկրորդ դրդապատճառը՝ ինչու չեմ ուզում ծանոթանալ: Նույնիսկ չեմ զրուցել այդ դատավորի հետ՝ ենթադրելով, որ կարող է դրանից բխի կարգապահական վարույթ, եւ ես կունենամ կանխակալ մոտեցու: Այդ դեպքում, ես ստիպված պետք է լինեմ ինքնաբացարկ  հայտնել»:

Նիկոլայ Բաղդասարյան. «Այսօր դատական համակարգը անկախ է իշխանությունից, բայց անկախ չէ նախկին իշխանություններից: Վերջիններս ղեկավարում են դատական համակարգը, ցուցումներ տալիս որոշակի որոշումներ կայացնելիս: Դուք երկար տարիներ եղել եք Կենտրոնի առաջին ատյանի դատարանի նախագա: Մինչեւ հեղափոխությունը՝ ձեր նախագահության օրոք, ձերբակալման քանի՞ որոշում եք հիշում ընդդիմադիր գործիչների վերաբերյալ, որոնք ճանաչվել են ոչ օրինաչափ»:

Ռուբեն Վարդազարյան. «Դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է: Գտնում եմ, որ այսօր դատական իշխանությունը չունի որեւէ կախվածություն նախկին իշխանություններից» Եթե ունեք նման փաստեր, դիմեք  Հատուկ քննչական ծառայություն կամ Դատախազություն: Կամ ինձ տրամադրեք ձեր փաստերը, ես կդիմեմ: Այն, ինչ Դուք ասում եք, անընդունելի է եւ խիստ դատապարտելի: Ինչ վերաբերում է վիճակագրական տվյալներին, նշեմ՝ ձերբակալումների մոտ 30 % -ը միշտ եղել է ոչ իրավաչափ»:

Նիկոլայ Բաղդասարյան. «Ձեր հիշողությունը Ձեզ դավաճանում է: Դատավորները մինչեւ հեղափոխությունը չէին անում նման քայլեր: Դուք ինքներդ էլ երբեք նման որոշում չեք կայացրել»: 
 


03.03.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿԱՆԱՆՑ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒՄԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՐԿԻ ՁԳՁԳԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ընդունվել է 03.03.2021   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձանագրում է, որ 2020 ...

03.03.2021
Կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ մարտի 3-ի վերջին նիստում ՀՀ կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին:...

03.03.2021
Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրելու համար օրենսդիրները քննարկեցին ԲԴԽ-ի առաջադրած թեկնածությունները
«Արսեն Մկրտչյանը բազմափորձ դատավոր է եւ վայելում է գործընկերների հարգանքը դատական իշխանությունում»,-ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներից Արսեն Մկրտչյանի կենսագրական տվյալները եւ մասնագիտական որակները խորհրդարանին ներկայացնելիս: Ի պատասխ...