Տպել
04.03.2021
2020-ին ՀՀ ապաստան ստանալու համար դիմել է 207 անձ
1 / 5

Կառավարության հեղինակած «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը քննարկվեց առաջին ընթերցմամբ:

Հստակեցվում են անազատության մեջ պահվող անձանց կողմից փախստական ճանաչվելու եւ ապաստան հայցելու մասին դիմումների քննարկման, ընդունված բացասական որոշումների բողոքարկման ընթացակարգերը, սահմանվում են հստակ եւ կանխատեսելի ժամկետներ:
 
Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի՝ 2018-ին ՀՀ ապաստան ստանալու համար դիմել է 218 անձ, 2019-ին՝ 247, իսկ 2020-ին՝ 207:
 
Նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ստացել դրական եզրակացություն: Պատգամավորների ներկայացրած գրեթե բոլոր առաջարկներն ընդունվել են: 
 
Նախաձեռնությունն ընդունվեց: