Տպել
04.03.2021
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա հաջորդ հերթական նիստերի ընթացքում
1 / 5

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլին. ««ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Մենք ունենք երեք քվեարկված թեկնածուներից առավել ձայներ ստացած երկու թեկնածուներ, որոնցից որեւէ մեկն անհրաժեշտ ձայներ չի հավաքել: Առջեւում երկրորդ փուլն է ընտրության: Ու եթե երկրորդ փուլին ընդառաջ թեկնածուները, խմբակցությունները եւ պատգամավորները անհրաժեշտություն զգան կրկին հանդիպելու, քննարկելու հարցերը, այդ հնարավորությունը մենք պետք է ընձեռենք: Հետեւաբար երկրորդ փուլը տեղի կունենա հաջորդ հերթական նիստերի ընթացքում»: