Տպել
09.03.2021
ԱԺ նախագահի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Վահագն Թեւոսյանի հրաժարականի դիմումի մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թեւոսյանը մարտի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: 


09.03.2021
Քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանել են մի շարք գերատեսչություններ
«Հայաստան համահայկական հիմնադրամին «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» ծրագրի շրջանակում 2020-ի մարտի 13-ից մինչեւ օգոստոսի 27-ը փոխանցվել է 325 մլն 608 հազար 555 դրամ, որից 154.8 մլն-ը՝ մասնավոր կազմակերպություններից: 18 մլն 115 հազար դրամ փոխանցվել է  արտերկրում բնակվող մեր հայ...

09.03.2021
Քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատություն...

09.03.2021
Կքննարկվի «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Մարտի 10-ին՝ ժամը 13:00-ին, նոր մասնաշենքի 314 դահլիճում «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկում կկազմակերպվի:   ...

09.03.2021
Տեղի կունենան հանձնաժողովների նիստեր
Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատություն...