Հիմնադրամին ուղարկված միջոցների մի մասն ուղղվել են բժշկական պարագաների ու սարքավորումների ձեռքբերմանը, շտապ օգնության անձնակազմերի ֆինանսական աջակցությանը, Երեւանի եւ մարզերի կարիքավոր ծերերին ամենամսյա սննդի մատակարարմանը:
«Հիմնադրամի պատասխաններն ամբողջական կլինեն միայն հոգաբարձուների խորհրդի կողմից ներկայացվող տարեկան հաշվետվությունից հետո»,-հավելեց հանձնաժողովի նախագահը:
Քննիչ հանձնաժողովի 251 հարցից բաղկացած հարցաշարին պատասխանել են նաեւ ԿԳՄՍ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններից, Վայոց ձորի մարզպետարանից եւ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատից:
Ըստ ԿԳՄՍ նախարարության պատասխանի՝ նախորդ տարի գնվել է 1 մլն 926 հազար դրամի ապրանք, մատուցվել՝ 376 հազար դրամի ծառայություն: Ձեռք են բերվել բժշկական դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ նյութեր եւ ջերմաչափներ:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ծավալուն պատասխանը քննիչ հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է:
Կառավարությունը եւ Կենտրոնական բանկը ժամկետ են խնդրել հարցմանը պատասխաններ տրամադրելու համար:
ԱԺ նախագահի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Վահագն Թեւոսյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թեւոսյանը մարտի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարակա...
Քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատություն...
Կքննարկվի «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Մարտի 10-ին՝ ժամը 13:00-ին, նոր մասնաշենքի 314 դահլիճում «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկում կկազմակերպվի: ...
Տեղի կունենան հանձնաժողովների նիստեր
Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատություն...