Տպել
28.09.2005
Սահմանադրության փոփոխությունների նախագիծը առաջարկվում է դնել հանրաքվեի

Ազգային ժողովի սեպտեմբերի 28-ի արտահերթ նիստը նշանավորվեց Սահմանադրության փոփոխությունների երրորդ ընթերցմամբ ընդունմամբ: «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին կողմ էր  90 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահ չկար: Ձայներրի նույն հարաբերակցությամբ, առաջնորդվելով Սահմանադրության 111-րդ եւ ԱԺ կանոնակարգի 77-րդ հոդվածներով, խորհրդարանն ընդունեց նաեւ նախագիծը հանրաքվեի դնելու մասին հանրապետության նախագահին առաջարկ անելու որոշում:

Խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում էր նաեւ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կոալիցիայի հեղինակած օրինագիծը, որը, հատուկ կարգի համաձայն, ընդունվեց երկրորդ եւ երրորդ ընթերցումներով: Հարցը ներկայացնելով`  նախագծի համահեղինակ Հրայր Կարապետյանն ընդգծեց, որ լրամշակված փաստաթղթում հաշվի են առնված ընդդիմադիր պատգամա վորներ Արշակ Սադոյանի եւ Վիկտոր Դալլաքյանի առաջարկությունները: Պրն. Սադոյանի առաջարկի արդյունքում սահմանվել է, որ քվեարկության խցիկը պետք է կահավորված լինի այնպես, որ քաղաքացին կարողանա քվեաթերթիկը լրացնել տեղամասային կենտրոնում ներկա գտնվող անձանցից գաղտնի: Վիկտոր Դալլաքյանի առաջարկով նախատեսվում է, որ քվեարկության ավարտից հետո`   երեքժամյա պարբերականությամբ, հանրաքվեի ընթացիկ արդյունքների վերաբերյալ Հանրային հեռուստաընկերությամբ  տրվի տեղեկատվություն:

Այսքանով ավարտվեց խորհրդարանի արտահերթ նիստը:


28.09.2005
Հունաստանի դեսպանի հրաժեշտի այցը Ազգային ժողով
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպան Անտոնիոս Վլավիանոսին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ: Խորհրդարանի նախագահը կարեւորեց պարոն Վլավիանոսի ներդրումը հայ-հունական միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգա...

28.09.2005
Քննարկվեցին մարդու իրավունքների դասավանդման խնդիրները
Սեպտեմբերի 28-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց «Եվրոպայում մարդու իրավունքների ուսուցում» ծրագրի ներկայացուցիչ, Հումբոլդտի համալսարանի դասախոս Անյա Միհրի հետ: Անյա Միհրը տեղեկացրեց, որ ծրագիրը նախաձեռնել եւ իրակա...

28.09.2005
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 28-ի նիստում միայն քննարկվեցին ԱԺ պատագամավոր Հրանուշ Հակոբյանի ներկայացրած «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» եւ դրա հետ կապված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքու...