ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 10-ի արտահերթ նիստում քննարկվեց Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Գեղամ Հովեյանի թեկնածությունն Ազգային ժողովին առաջարկելու հարցը: Պատգամավոր Կարեն Գրիգորյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը եւ աշխատանքային ուղին:
Հովեյանը նախ շնորհակալություն հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար, ապա նշեց. «Հաշվեքննությունների որակի բարձրացումը բխում է բոլորիս շահերից. այն նախ եւ առաջ հանրային պահանջ է: Իմ կարծիքով՝ այս ուղղությամբ կան բարելավման հնարավորություններ, որոնք վերաբերում են եւ՛ օրենսդրական փոփոխություններին, եւ՛ ներքին ընթացակարգերին»:
Թեկնածուն ընդգծեց, որ ընտրվելու դեպքում շարունակելու է իր բազմամյա աշխատանքային փորձը եւ մասնագիտական գիտելիքները ներդնել կառույցի շարունակական բարեփոխման գործում:
Հաշվեքննիչ պալատի նկատմամբ հանրային վստահության մեծացումը թեկնածուն տեսնում է հաշվեքննության արդյունքներն ավելի շատ հանրայնացնելու միջոցով: Ըստ թեկնածուի՝ դրանք պետք է հաճախակի քննարկվեն թե՛ խորհրդարանի հանձնաժողովներում եւ թե՛ ենթահանձնաժողովներում:
Հանձնաժողովականները կողմ են քվեարկել թեկնածությանը:
Առաջարկվում են պատմամշակութային արժեքների պահպանման գործընթացին եւ ներդրողին չվնասող օրենսդրական լուծումներ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի «Ներդրումների խթանման հարցերով» աշխատանքային խմբի նախաձեռնությամբ մարտի 10-ին խորհրդարանում կայացավ քննարկում: Առանցքում «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածում ու «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգ...
Քննարկվեց «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակահարմարությունը
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը հստակեցնելու անհրաժեշտություն է տեսնում: «Այսօր կքննարկենք շատ կարեւոր թեմա՝ «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նպատակահարմարության եւ ընդունման հարցը: Կարիքների գնահատման փուլում կկարողա...
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը աշխատանքի կանցնի մասնավոր ոլորտում
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը մասնավոր հատվածում աշխատանքի անցնելու նպատակով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Տիգրան Գալստյանին իր հետագա գործունեության մեջ մաղթում ենք նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ: ...
«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ուղիղ հեռարձակում
«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...