Տպել
11.03.2021
Արարատ Միրզոյանի հայտարարությունը Մարալ Նաջարյանի՝ ադրբեջանական գերությունից ազատվելու կապակցությամբ
1 / 1

Մեր հայրենակցուհի Մարալ Նաջարյանն ազատվեց ադրբեջանական գերությունից եւ արդեն գտնվում է Լիբանանում: Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթեւ Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին եւ անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում:

Պատրաստվում եմ ԱԺ խորհրդին առաջարկել տիկին Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալ:

Լիահույս եմ, որ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերը թույլ կտան օր առաջ վերադարձնել բոլոր ռազմագերիներին եւ գերեվարված անձանց:
 


11.03.2021
Քննարկում «Ատելության խոսքի կարգավորումը համացանցում» թեմայով
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին կից ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված օրենսդրական հիմքերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբը մարտի 11-ին քննարկեց «Ատելության խոսքի կարգավորումը համացանցում» թեմայով հետազոտությունը: Առաջարկներ են ներկայացված համաց...

11.03.2021
Քաղաքական երկխոսությունը խորհրդարանների միջեւ չի ընդհատվել
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մարտի 11-ին հանդիպեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ: Խմբակցության ղեկավարը նշեց, որ բարեկամական հարաբերությունները երկու պետությունների եւ խորհրդարանների միջեւ ներ...