Տպել
12.03.2021
Բուհերի ռեկտորների առաջարկները «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ
1 / 18

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը մարտի 12-ին քննարկվեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի նախաձեռնած աշխատանքային հանդիպման ընթացքում:

Քննարկմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ:

Նախորդիվ Կառավարության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն եւ փաթեթի հեղինակի առաջարկով՝ պատգամավորները դեմ էին քվեարկել վերոնշյալ փաթեթին: Քննարկումը տեղափոխվել էր գրավոր առաջարկների ներկայացման փուլ:

Համատեղ առաջարկները վերաբերում էին ռեկտորների ընտրության եւ բուհերի հավատարմագրման կարգերին եւ վկայականների վավերականության ժամկետներին, ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման սկզբունքներին, դրանց լիցենզավորման պայմաններին եւ օրենսդրական փաթեթի այլ հոդվածներին:

Հնչած առաջարկները կքննարկվեն ԱԺ մշտական հանձնաժողովի առաջիկա նիստում: