Տպել
12.03.2021
Մրցութային խորհրդի անդրանիկ նիստում
1 / 1

Մարտի 12-ին տեղի ունեցավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի ընտրության Մրցութային խորհրդի առաջին նիստը: Օրակարգում Մրցութային խորհրդի աշխատակարգի եւ առաջիկա մրցույթի կազմակերպման եւ անցկացման հետ կապված մի շարք հարցերի քննարկումն էր, այդ թվում՝ հարցարանի կազմումը:

Հիշեցնենք, որ Մրցութային խորհրդի անհատական կազմը հաստատվել է Ազգային ժողովի նախագահի 19.02.2021թ. N Կ-23-Ա կարգադրությամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու համար: