Տպել
13.03.2021
ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նիստի ընթացքում
1 / 1

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հարգելի գործընկերներ, ես կրկին Ձեզ կոչ եմ անում հայտարարություններ տարածել, նամակներ գրել, աշխատել Ձեր արտաքին հարաբերությունների նախարարների հետ հայ գերիների վերադարձի հարցին նպաստելու համար:

Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցիչները բողոքում են, թե մենք՝ Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչներս կառուցողական չենք: Նրանք կարող են մեր կողմից կառուցողական վերաբերմունքի հույս տածել միայն այն պարագայում, եթե գնան իրենց կառավարության մոտ եւ պահանջեն, որ հայ գերիներն անմիջապես բաց թողնվեն: