Տպել
15.03.2021
Դրական եզրակացություն՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրինագծին
1 / 1

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստի օրակարգում էր «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե օրենքի նախագծի քննարկումը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրինագծով առաջարկվում է միջին մասնագիտական ծրագրով սովորող եւ պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներին եւս 19 տարեկանը լրանալուց հետո հնարավորություն տալ շարունակելու եւ ավարտին հասցնելու ուսումը: Գործող օրենքով տարկետման իրավունքը տրվում է հանրակրթական կամ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորողներին, որը, ըստ հիմնական զեկուցող Աննա Կոստանյանի, խտրական վերաբերմունք է:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշեց, որ Կառավարությունը չի կիսում օրենսդիրի՝ նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառության դիտարկումը միեւնույն հարթակում: Այդ ծրագրերով ուսումնառության ժամկետները եւ բովանդակությունները տարբեր են: Մասնավորապես, նախնական մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառության ժամկետը 6 ամսից մինչեւ 3 տարի է, միջին մասնագիտականը՝ 2 տարուց մինչեւ 5 տարի:

Ըստ Կառավարության ներկայացուցչի՝ եթե միջին մասնագիտական ծրագրով սովորողներին եւս լրացուցիչ տարկետման իրավունք տրվի, դա մեծ ազդեցություն կունենա զորակոչի վրա:

Հարակից զեկուցող Քրիստինե Պողոսյանի դիտարկմամբ՝ խնդիրն իսկապես առկա է եւ պետք է լուծում ստանա:

Հիմնական զեկուցողը, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, առաջարկեց վերջին կուրսում սովորողներին զորակոչից առաջ հնարավորություն տալ ավարտելու ուսումը:

Կառավարության ներկայացուցչի համար առաջարկն ընդունելի էր:

Օրենքի նախագծի լրամշակված տարբերակը ստացավ դրական եզրակացություն:


15.03.2021
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը
«Խորհրդարանական շաբաթ» հաղորդման մարտի 14-ի թողարկման շրջանակում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը:   ...

15.03.2021
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը
«Խորհրդարանական շաբաթ» հաղորդման մարտի 14-ի թողարկման շրջանակում «Իմ քայլը» խմբակցության տեսակետը:...

15.03.2021
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը
«Խորհրդարանական շաբաթ» հաղորդման մարտի 14-ի թողարկման շրջանակում «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը:...

15.03.2021
Զինվորական ծառայության տարիքային շեմը կբարձրացվի. օրինագիծը ստացավ դրական եզրակացություն
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախաձեռնությամբ առաջարկվում է բար...

15.03.2021
«Ռազմական դրությունը վերացնելու մասին» օրենքի նախագիծը մերժվեց
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը քննարկվեց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում: «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն առաջարկում են վերացնել ռազմական դրությունը: Հիմնական զեկուցող Արման Ա...

15.03.2021
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը ստացավ բացասական եզրակացություն
Մարտի 15-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հ...

15.03.2021
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:30-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:   ...