Տպել
16.03.2021
Պետական մտածողությունը պետք է գերիշխի բանակում. Արման Սարգսյան
1 / 5

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի նիստում ներկայացրեց մի շարք տեղեկություններ պաշտպանության ռազմավարական վերանայման հերթական շրջափուլի իրականացման, կրթության եւ պատրաստվածության, բանակում մարդու իրավունքների պաշտպանության, սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման եւ պաշտպանական ոլորտի քաղաքականության վերաբերյալ:

Սարգսյանն ընդգծեց, որ ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում առկա խնդիրները հրատապ ռեժիմով լուծելու եւ բանակի պաշտպանունակությունը բարձրացնելու ուղղությամբ:

Ըստ զեկուցողի՝ ՊՆ-ն ջանք չի խնայելու, որ ունենանք տարածաշրջանում զսպող դերակատարմամբ առավել մարտունակ բանակ:

Առաջիկայում նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ ՊՆ-ում, ինչպես նաեւ օրենսդրական փոփոխություններ «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության  ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում:

Սարգսյանը տեղեկացրեց, որ ՊՆ-ում գործում է Մարդու իրավունքների պաշտպանության եւ բարեվարքության կենտրոն: Քաղաքացիների դիմումների վերաբերյալ անմիջապես զեկուցվում է ՊՆ ղեկավարությանը եւ բարձրացված հարցերին տրվում են հրատապ լուծումներ: Ծավալուն աշխատանքներ են իրականացվում պատերազմի ընթացքում վիրավորում, խեղում, հաշմանդամություն ստացած զինծառայողների իրավունքների պաշտպանության եւ սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ:

Սարգսյանն անդրադարձավ պատերազմից հետո առաջացած խնդիրներին, ռազմական կրթությանը, հիբրիդային քարոզչության պատերազմին դիմակայելուն ուղղված քայլերին, արտաքին եւ ներքին մարտահրավերներին:

«Պետական մտածողությունը պետք է գերիշխի բանակում»,- ամփոփեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...