National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.3.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
17.03.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը 2020 թվականին իրականացրել է 12 ծրագիր եւ 61 միջոցառում
1 / 4

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 17-ի նիստում քննարկեց   «ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին»  Առողջապահության նախարարության  հաշվետվությունը:

Նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հաշվետու տարին նախարարության համար լի է եղել մարտահրավերներով եւ լրջագույն խնդիրներով:

Նախորդ տարվա մարտի 1-ից  հանրապետության 29 վերազինված  բուժհաստատություն ներգրավվել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված քաղաքացիների բուժման գործում: Միայն վերակենդանացման բաժանմունքներում շահագործվել է 380 մահճակալ:   Հիվանդների բուժումն իրականացվել է պետական բյուջեի եւ դոնոր կազմակերպությունների միջոցներով: Տարվա ընթացքում օրեցօր ավելացել են թեստավորումները: Եթե նախորդ մարտին  օրական կատարվել է 50-60 թեստավորում, ապա այսօր այդ թիվը հասել է շուրջ 5000-ի: 2020-ին իրականացվել է 595 հազ. 876 թեստավորում, արձանագրվել է հիվանդացության  159 հազ. 738 դեպք, առողջացել է 143 հազ. 355 մարդ, մահացել՝ 2028-ը: Նշվեց, որ   կորոնավիրուսի հետեւանքով մահացությունը կազմել է 1.77 տոկոս: ,Այսօր հիվանդացության աճ կա: Այս պահին կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվում է 11 բուժհաստատություն: Մահճակալները դեռեւս բավարարում են, սակայն անհրաժեշտ է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները»,- նշեց նախարարը:

Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ շուրջ 3000 բուժաշխատող ներգրավվել է պատերազմի հետեւանքով տուժածների եւ վիրավորների բժշկական սպասարկման աշխատանքներին: Հայաստանի եւ Արցախի բուժհաստատություններին հատկացվել են մեծ ծավալի բուժսարքավորումներ եւ դեղորայք:

Նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 12 ծրագիր եւ 61 միջոցառում՝  օգտագործելով 139 մլրդ 808 մլն դրամ՝ Կատարողականը կազմել է 98.3 տոկոս:

Նախարարը նաեւ բարի լուր հայտնեց. 2019-ի համեմատ՝ 2020-ին հանրապետությունում ավելի քան 200-ով ավելացել են ծնունդները: 


17.03.2021
2020-ին 9 597 օտարերկրյա քաղաքացի ընդունել է ՀՀ քաղաքացիություն
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ներկայացնելով 2020-ին իրականացված ծրագրերը, նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում մեկնարկել է «իԳործ» ծրագիրը, որի նպատակն է աշխարհի լավագույն համալսարաններում մագիստրոսի աստիճան ունեցող ...

17.03.2021
Համաշխարհային տնտեսության անկման կանգն ու վերականգնման մեկնարկը
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ին հրավիրված նիստում «ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցով հանդես եկան ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքն...

17.03.2021
Հայաստանն ակտիվ ներգրավվածություն է ունեցել ԵԱՏՄ աշխատանքներում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրեց կառույցի՝ Կառավարության 2020-ի ծրագրի կատարման արդյունքները: Զեկուցողն անդրադարձավ COVID-ի շրջանակում իրականացվող տնտեսական եւ սոցիալական աջակցության ծրագրերին, COVID-19 համավարակի տ...

17.03.2021
26 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ ուղղված համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում, ներկայացնելով Կառավարության ծրագրի կատարման արդյունքները, տեղեկացրեց, որ 2020-ին հայտնի պատճառներով պայմանավորված, որոշ գործընթացներ, մասնավորապես, վարչատարածքայ...

17.03.2021
Բարձր տեխնոլոգիական ոլորտում գրանցվել է երկնիշ ցուցանիշով աճ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ՀՀ կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի արդյունքներն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում ներկայացրեց նախարար Հակոբ Արշակյանը: 2020-ին Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում, չնայած համավարակին, գրանցվել է երկնիշ ց...

17.03.2021
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 17-ի նիստում դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցմամբ քննարկվող  «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքներում  փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծերին, ինչպես նաեւ «Առեւտրի եւ ծառայ...

17.03.2021
Կփոփոխվի հաշմանդամության կարգ տալու ընթացակարգը
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 17-ի հերթական  նիստում քննարկեց ՀՀ Կառավարության եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ  պատգամավորների հեղինակած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ երեք այլ օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ աշխատանքի եւ...

17.03.2021
Ավելացել են առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ նպաստները. Մեսրոպ Առաքելյան
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում մարտի 17-ին  ներկայացրեց  2020 թվականի  կատարողականի վերաբերյալ նախարարության զեկույցը: Նախարարը տեղեկացրեց, որ հաշվետու  տարում փոփոխություններ են կատարվե...

17.03.2021
Փոփոխություններ եւ լրացումներ՝ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստի քննարկմանը ներկայացրեց ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները եւ լրացումները: Ոչ մետաղական  օգտակար հանածոների նոր հանքավայրերի դեպքու...

17.03.2021
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած փոփոխությունները մերժվեցին
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրենքի նախագիծը քննակվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում: «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պե...

17.03.2021
Առաջարկվեց ապրիլի 19-ը սահմանել հարկ վճարողի օր
Օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ ներդնելու, ինչպես նաեւ հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերություններն ամրապնդելու նպատակով Կառավարությունը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստի քննարկմանը ներկայացրեց լրացումներ Հարկային օրենսգրքում: «Հաշվ...

17.03.2021
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց միջազգային կոնվենցիայում առաջարկվող փոփոխություններին
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 17-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին»» օրինագիծն ու նույնանուն եւս մեկ նախագիծ, որով առաջարկվում է ...

17.03.2021
««ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանն էր: Առաջարկվում է հստակեցնել ՀՀ քրեական օ...

17.03.2021
Քննարկում վիրավորանքի եւ զրպարտության համար սահմանված փոխհատուցման չափերի վերաբերյալ
ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հեղինակած ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում: Ալեն Սիմոնյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հարցի վերա...

17.03.2021
Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Կենսագրություն Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1992թ. հունվարի 7,  քաղաք Աբովյան Կրթություն 1998-2008թթ.- ք.Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոց 2008-2012թթ.- Հայաս...

17.03.2021
Բացասական եզրակացություն՝ Սերգեյ Բագրատյանի հեղինակած օրինագծին
Մարտի 17-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնություն...

17.03.2021
ՀՀ ԱԺ 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ 2022թ. բյուջետային ֆինանսավորման հայտ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2021թ բյուջետային գործընթացը սկսելու մասին» Վարչապետի 18.01.2021թ. N 35-Ա որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցի՝ ներկայացնում ենք  ՀՀ ԱԺ 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ 2022թ. բյուջետային ֆինանսավորման հայտը: ...

17.03.2021
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS