«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրենքի նախագիծը քննակվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում:
«Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց, Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունները հրապարակման ենթակա չեն: «Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է վերոնշյալ տվյալները հրապարակել:
Ըստ հիմնական զեկուցող Անի Սամսոնյանի՝ հրապարակման ենթակա չլինելը հակասում է Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի՝ տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տարածելու, ազատությունը սահմանափակելու դրույթին: Այն հակասում է նաեւ հանձնաժողովի գործունեության հաշվետվողականության ու թափանցիկության սկզբունքներին:
Պատգամավորները ռիսկեր տեսան՝ կապված հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունների հրապարակման հետ, հատկապես եթե վերջիններս թեկնածուներ են եւ դեռեւս չեն նշանակվել: «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակվում է»,-ընդգծեց Անի Սամսոնյանը՝ հավելելով՝ եթե անձն ունի բարեվարքության հետ կապված խնդիրներ, ապա չպետք է հանրային պաշտոն զբաղեցնելու հավակնություն ունենա:
Հարակից զեկույցում պատգամավոր Արթուր Դավթյանը բարձրացրեց հանրային պաշտոն չզբաղեցնող, բայց հավակնող անձի տեղեկությունների հրապարակման անընդունելիության հարցը: Նա առաջարկեց մերժել նախագծի ընդունումը:
«Կառավարության համար նպատակահարմար չէ նախագծի ընդունումը»,-նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Նախագիծն այս կարգավորումներով ընդունելի չէ նաեւ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի համար:
Եզրափակիչ ելույթում Անի Սամսոնյանն առաջարկեց առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում տվյալների հրապարակման հարցում որոշ սահմանափակումներ մտցնել եւ թեկնածուի՝ պաշտոնում նշանակվելուց հետո միայն հրապարակել բարեվարքության խորհրդատվական եզրակացությունը:
Քննարկումների արդյունքում օրինագիծը չարժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին եւ հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացան ԱԺ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Իվետա Տոնոյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը եւ Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Հանձնաժողովը նիստի աշխատանքը կշարունակի մարտի 18-ին՝ ժամը 14:00-ին:
2020-ին 9 597 օտարերկրյա քաղաքացի ընդունել է ՀՀ քաղաքացիություն
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ներկայացնելով 2020-ին իրականացված ծրագրերը, նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում մեկնարկել է «իԳործ» ծրագիրը, որի նպատակն է աշխարհի լավագույն համալսարաններում մագիստրոսի աստիճան ունեցող ...
Համաշխարհային տնտեսության անկման կանգն ու վերականգնման մեկնարկը
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ին հրավիրված նիստում «ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցով հանդես եկան ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքն...
Հայաստանն ակտիվ ներգրավվածություն է ունեցել ԵԱՏՄ աշխատանքներում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրեց կառույցի՝ Կառավարության 2020-ի ծրագրի կատարման արդյունքները: Զեկուցողն անդրադարձավ COVID-ի շրջանակում իրականացվող տնտեսական եւ սոցիալական աջակցության ծրագրերին, COVID-19 համավարակի տ...
26 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ ուղղված համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում, ներկայացնելով Կառավարության ծրագրի կատարման արդյունքները, տեղեկացրեց, որ 2020-ին հայտնի պատճառներով պայմանավորված, որոշ գործընթացներ, մասնավորապես, վարչատարածքայ...
Բարձր տեխնոլոգիական ոլորտում գրանցվել է երկնիշ ցուցանիշով աճ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ՀՀ կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի արդյունքներն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում ներկայացրեց նախարար Հակոբ Արշակյանը: 2020-ին Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում, չնայած համավարակին, գրանցվել է երկնիշ ց...
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 17-ի նիստում դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցմամբ քննարկվող «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծերին, ինչպես նաեւ «Առեւտրի եւ ծառայ...
Կփոփոխվի հաշմանդամության կարգ տալու ընթացակարգը
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 17-ի հերթական նիստում քննարկեց ՀՀ Կառավարության եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ երեք այլ օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ աշխատանքի եւ...
Ավելացել են առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ նպաստները. Մեսրոպ Առաքելյան
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում մարտի 17-ին ներկայացրեց 2020 թվականի կատարողականի վերաբերյալ նախարարության զեկույցը: Նախարարը տեղեկացրեց, որ հաշվետու տարում փոփոխություններ են կատարվե...
Փոփոխություններ եւ լրացումներ՝ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստի քննարկմանը ներկայացրեց ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները եւ լրացումները: Ոչ մետաղական օգտակար հանածոների նոր հանքավայրերի դեպքու...
ՀՀ առողջապահության նախարարությունը 2020 թվականին իրականացրել է 12 ծրագիր եւ 61 միջոցառում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 17-ի նիստում քննարկեց «ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» Առողջապահության նախարարության հաշվետվությունը: Նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հաշվետու տարին նախարարո...
Առաջարկվեց ապրիլի 19-ը սահմանել հարկ վճարողի օր
Օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ ներդնելու, ինչպես նաեւ հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերություններն ամրապնդելու նպատակով Կառավարությունը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստի քննարկմանը ներկայացրեց լրացումներ Հարկային օրենսգրքում: «Հաշվ...
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց միջազգային կոնվենցիայում առաջարկվող փոփոխություններին
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 17-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին»» օրինագիծն ու նույնանուն եւս մեկ նախագիծ, որով առաջարկվում է ...
««ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանն էր: Առաջարկվում է հստակեցնել ՀՀ քրեական օ...
Քննարկում վիրավորանքի եւ զրպարտության համար սահմանված փոխհատուցման չափերի վերաբերյալ
ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հեղինակած ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում: Ալեն Սիմոնյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հարցի վերա...
Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Կենսագրություն Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1992թ. հունվարի 7, քաղաք Աբովյան Կրթություն 1998-2008թթ.- ք.Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոց 2008-2012թթ.- Հայաս...
Բացասական եզրակացություն՝ Սերգեյ Բագրատյանի հեղինակած օրինագծին
Մարտի 17-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնություն...
ՀՀ ԱԺ 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ 2022թ. բյուջետային ֆինանսավորման հայտ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2021թ բյուջետային գործընթացը սկսելու մասին» Վարչապետի 18.01.2021թ. N 35-Ա որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցի՝ ներկայացնում ենք ՀՀ ԱԺ 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ 2022թ. բյուջետային ֆինանսավորման հայտը: ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատե...