Տպել
17.03.2021
Փոփոխություններ եւ լրացումներ՝ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում
1 / 5

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստի քննարկմանը ներկայացրեց ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները եւ լրացումները: Ոչ մետաղական  օգտակար հանածոների նոր հանքավայրերի դեպքում, որոնք կգնահատվեն եւ կհաստատվեն 2021-ից, իրավաբանական անձն արդյունահանման իրավունք ստանալու նպատակով կարող է դիմել լիազոր մարմին այն հանքավայրի համար, որտեղ նախորդող 10 տարվա ընթացքում ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով հաստատվել են օգտակար հանածոյի պաշարներ: Մինչեւ 2021-ը գնահատված եւ հաստատված պաշարներով ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի դեպքում ժամկետային սահմանափակում չի կիրառվի: Առաջարկվում է նաեւ նախապատվություն տալ այն դիմումատուին, որն առաջինն է դիմում  ներկայացրել ընդերքի միեւնույն տեղամասի համար: Նախագիծը ստացավ դրական եզրակացություն: