17.03.2021
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 17-ի նիստում դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցմամբ քննարկվող «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծերին, ինչպես նաեւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին:
««Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի, ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումները հեղինակների առաջարկությամբ հետաձգվեցին մինչեւ երկու ամիս ժամկետով: