Տպել
17.03.2021
Բարձր տեխնոլոգիական ոլորտում գրանցվել է երկնիշ ցուցանիշով աճ
1 / 2

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ՀՀ կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի արդյունքներն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում ներկայացրեց նախարար Հակոբ Արշակյանը:

2020-ին Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում, չնայած համավարակին, գրանցվել է երկնիշ ցուցանիշներով աճ: Ոլորտում ներգրավված աշխատակիցների թիվն աճել է 3 400 նոր մասնագետներով եւ գերազանցում է 18 700-ը: Հայաստանում առկա է բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող 1 200-ից ավելի ակտիվ ընկերություն: Հաշվետու ժամանակահատվածում 190-ից ավելի նոր ընկերություններ ստացել են հարկային արտոնություններից օգտվելու հավաստագրեր: 2020 -ին հայկական ծագում ունեցող սթարթափերը ներգրավել են շուրջ 50 մլն դոլարի ներդրումներ:

Ըստ Հակոբ Արշակյանի՝ Հայաստանը էլեկտրոնային մասնակցության ցուցիչով զգալիորեն բարելավել է դիրքերը եւ 2018-ի համեմատ ընդգրկվել ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների խմբում: Թվայնացվել է կենսաթոշակների վճարման համակարգը. սեպտեմբերից Երեւանում կենսաթոշակների վճարումներն իրականացվում են էլեկտրոնային համակարգով: