Տպել
17.03.2021
26 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ ուղղված համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը
1 / 1

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում, ներկայացնելով Կառավարության ծրագրի կատարման արդյունքները, տեղեկացրեց, որ 2020-ին հայտնի պատճառներով պայմանավորված, որոշ գործընթացներ, մասնավորապես, վարչատարածքային բարեփոխումները, դանդաղեցին: Իրականացվել են համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված շուրջ 26 մլրդ դրամի ներդրումային 576 սուբվենցիոն ծրագրեր:

2020-ին մեկնարկել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակարանային ապահովության ծրագրի 2-րդ փուլը, որի շրջանակներում Կառավարության որոշմամբ շուրջ 2.1 մլրդ դրամ է տրամադրվել 185 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար: