Տպել
17.03.2021
Հայաստանն ակտիվ ներգրավվածություն է ունեցել ԵԱՏՄ աշխատանքներում
1 / 3

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրեց կառույցի՝ Կառավարության 2020-ի ծրագրի կատարման արդյունքները:

Զեկուցողն անդրադարձավ COVID-ի շրջանակում իրականացվող տնտեսական եւ սոցիալական աջակցության ծրագրերին, COVID-19 համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին:

«Հայաստանը շարունակել է ակտիվ ներգրավվածությունը ԵԱՏՄ աշխատանքներին: Անդամակցելով ԵԱՏՄ-ին՝ ՀՀ-ն ուներ 5 տարի անցումային ժամանակահատված, որի ընթացքում կիրառվում էր շուրջ 900 ապրանքատեսակների մասով նվազեցված մաքսադրույքներ: Ընդհանուր արտաքին տնտեսական վարած քաղաքականության արդյունքում՝ նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվեց եւս մեկ տարով»,- ամփոփեց Վարոս Սիմոնյանը: