Տպել
17.03.2021
Համաշխարհային տնտեսության անկման կանգն ու վերականգնման մեկնարկը
1 / 5

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ին հրավիրված նիստում «ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցով հանդես եկան ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2020-ը լրջագույն մարտահրավերներով տարի էր, որի պատճառներն էին նոր կորոնավիրուսի տարածումը եւ դրա բացասական հետեւանքների ազդեցությունը: Հայաստանում, ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրներում, նոր կորոնավիրուսի համավարակը շոշափելի վնաս հասցրեց երկրի սոցիալ-տնտեսական կյանքին: Հայաստանի համար, սակայն, 2020-ի մարտահրավերները չսահմանափակվեցին միայն կորոնավիրուսի տարածմամբ: Ռազմական գործողությունները էական ազդեցություն ունեցան սոցիալ-տնտեսական միջավայրի վրա՝ առաջ բերելով նոր խնդիրներ: Այս իրադարձություններն անխուսափելիորեն հանգեցրին բյուջեի վերանայմանը եւ ցուցանիշների փոփոխությանը: Երկու անգամ վերանայվել է ընթացիկ տարվա բյուջեն:

Կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետեւանքներին հակազդելու նպատակով ՀՀ կառավարությունը 2020 -ին հաստատել է 25 միջոցառում, որոնք ուղղված էին համավարակից տուժած տնտեսության գրեթե բոլոր ոլորտների, ինչպես նաեւ ազգաբնակչության առավել անապահով հատվածի աջակցությանը:

Ինչպես կանխատեսվել էր, 2020-ին գրանցվել է 7.6 տոկոս տնտեսական անկում: Համաշխարհային տնտեսության անկման կանգն ու  վերականգնման մեկնարկը շարունակում է մնալ անորոշ:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կառավարության ծրագրի հաշվետվության ներկայացումը խորհրդարանում նոր ինստիտուտ է. առաջին անգամ նման զեկույց ներկայացվել է 2020-ին. «Սա կարեւոր ներդրում է եւ հնարավորություն է տալիս Ազգային ժողովին ու հանրությանը իրազեկ լինել, թե ինչ է իրականացվել կառավարության կողմից նախորդ տարվա ընթացքում եւ որքանով է այդ միջոցառումների իրականացումը համահունչ ծրագրային դրույթներին»:

Պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարությունը ներառել է 14 ոլորտ՝ հիմնականում ամբողջականացնելով հանրային ֆինանսների կառավարման բնագավառում գործառութային պարտականությունների ցանկը: Ատոմ Ջանջուղազյանը հավելեց, որ ռազմավարությունը կախված չէ միայն Ֆինանսների նախարարության կոնկրետ գործունեությունից եւ տարբեր գործողություններում ներառում է պետական այլ մարմիններ եւս: 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...