Տպել
17.03.2021
2020-ին 9 597 օտարերկրյա քաղաքացի ընդունել է ՀՀ քաղաքացիություն
1 / 4

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ներկայացնելով 2020-ին իրականացված ծրագրերը, նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում մեկնարկել է «իԳործ» ծրագիրը, որի նպատակն է աշխարհի լավագույն համալսարաններում մագիստրոսի աստիճան ունեցող մասնագետներին մեկ տարի ներգրավել Հայաստանի պետական կառավարման համակարգի մարմինների աշխատանքներին: Արդյունքում 52 մասնագետներ 19 պետական մարմիններում ներգրավվել են տարբեր աշխատանքների: Ծրագիրը լինելու է շարունակական:

Կարեւորվեց սփյուռքի ներուժի քարտեզագրման ծրագիրը, որի բյուջեն հաստատվել էր նախորդ տարի, սակայն պատերազմի հետեւանքով այն չեղարկվել է եւ միայն փետրվարին էր հնարավոր վերսկսել:

Համավարակի ընթացքում հայաստանյան գործընկերներին օգնելու եւ փորձի փոխանակման նպատակով մի շարք երկրներից ժամանել են բազմաթիվ բուժաշխատողներ: COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում Հայաստանի բարեկամ մի շարք երկրներից եւ միջազգային կազմակերպություններից ստացվել է տարբեր ձեւաչափերով օժանդակություն, մասնավորապես, ֆինանսական, տեխնիկական աջակցություններ, բժշկական սարքավորումներ, պարագաներ, անհատական պաշտպանության, պաշտպանիչ եւ ախտահանիչ միջոցներ եւ այլն:

Զարեհ Սինանյանը նշեց, որ պատերազմի ընթացքում սփյուռքից մեծ քանակությամբ հումանիտար բեռ  եւ ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել: Արցախից ապաստանած քաղաքացիներին եւս ցուցաբերվել է աջակցություն:

Կամավորության նպատակով արցախյան պատերազմի ժամանակահատվածում բազմաթիվ սփյուռքահայեր ժամանել են Հայաստան:

2020-ին 9 597 օտարերկյա քաղաքացի ընդունել է ՀՀ քաղաքացիություն: 1 500-ը ստացել է ՀՀ քաղաքացիության կացության մշտական, իսկ 401-ը՝ հատուկ կարգավիճակ:

ԱԺ համապատասխան հանձնաժողովի հետ շարունակվել է մշակվել «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաեւ սույն օրենքից բխող հայրենադարձներին տրվող արտոնությունների եւ երաշխիքների աշխատանքը:

«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում իրականացվել են փոփոխություններ եւ լրացումներ, որոնց արդյունքում բարելավվել են մաքսային սահմանով հայրենադարձների ապրանքների եւ բեռների ներմուծման պայմանները:

Բեյրութի աղետից հետո Լիբանանի հայ համայնքին օգնելու նպատակով Հայաստանից Բեյրութ է մեկնել օգնության 3 օդանավ: Հայաստան է ժամանել շուրջ 2 000 լիբանանահայ, նրանք ստացել են աջակցություն բնակարանային, կրթության եւ առողջապահական հարցերով: 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...