Տպել
18.03.2021
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ փոխգործակցությունը կարեւորող հանդիպում
1 / 3

Եվրանեսթ ԽՎ-ում հայկական  պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը մարտի 17-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ:

Վիկտոր Ենգիբարյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Լիտվայի անկողմնակալ եւ հավասարակշռված դիրքորոշման համար: Նա ընդգծեց լիտվական կողմի դերակատարությունը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հարցում` նշելով, որ Լիտվան առաջին երկրներից է, որը վավերացրել է համաձայնագիրը:

Դեսպանը նշեց, որ իր երկիրը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել նաեւ համաձայնագրի դրույթների կյանքի կոչման հարցում:

Կողմերը բարձր գնահատեցին գործադիր եւ օրենսդիր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան: