Տպել
18.03.2021
Դրական եզրակացություն` տեղական ինքնակառավարման մասին օրենքում առաջարկվող փոփոխությանը
1 / 3

Մարտի 17-ի ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Հեղինակը նշեց, որ նախագիծը քննարկման է ներկայացվում երկրորդ անգամ: Այն մեկ անգամ արդեն արժանացել է Ազգային ժողովի եւ ԱԺ գլխադասային հանձնաժողովի հավանությանը, սակայն հայտնի դեպքերի պատճառով երկրորդ ընթերցումը հետաձգվել է եւ նախագիծը դուրս է եկել շրջանառությունից:
Հիմա առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքի 35-րդ հոդվածում. «ՀՀ կառավարության սահմանած կարգով կազմվում եւ տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացվում համայնքում ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեման եւ կայացվում որոշումներ՝ անվտանգ ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ»:

Նախագծով առաջարկվող փոփոխության  ընդունումը բխում է համայնքում ճանապարհային երթեւեկության ոլորտին վերաբերող խնդիրների լուծման եւ դրա համար պատասխանատու լիազոր մարմնի հստակ սահմանման անհրաժեշտությունից:

Ըստ հիմնական զեկուցողի` ակնկալվում է առավել արդյունավետ դարձնել այս տիրույթում իրավակիրառ եւ իրավաիրացնող խնդիրների լուծումը` համայնքում ճանապարհային երթեւեկության արդյունավետ կառավարման գործում:

Կառավարությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է դրական դիրքորոշում:

Հանձնաժողովում եւս օրինագիծն արժանացավ դրական հավանության:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...