Տպել
18.03.2021
Առկա են զգալի բացեր «Սեւանա լճի մասին» օրենքի ենթաօրենսդրական դաշտում
1 / 3

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում տեղի ունեցավ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի կիրարկման հետօրենսդրական մոնիթորինգի վերաբերյալ զեկույցի քննարկում:

Զեկույցը կազմվել է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» (ԼԿՀ) եւ Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ), ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: 
 
Ըստ զեկույցի՝ Սեւանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման հաստատված նախագծի եւ դրա փոփոխության, ջրհավաք ավազանի կառավարման պլանի նախագծի եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման պլանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առկա են բազմաթիվ անհամապատասխանություններ եւ բացեր:

Շրջակա միջավայրի պահպանության ոլորտի քաղաքականության մոնիթորինգի փորձագետ Այսեր Ղազարյանի ներկայացմամբ՝ ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների եւ էկոլոգիական աղետների գոտիները սահմանում է ՀՀ կառավարությունը` ելնելով առաջացած իրավիճակի տեւողությունից, կայունությունից, ռեսուրսի ինքնավերականգնման ունակությունից: Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են որոշակի խնդիրներ միջազգային հանձնառությունների, ոլորտային քաղաքականության նպատակների եւ ոլորտային օրենսդրության հետ: Բացի այդ, առկա են զգալի բացեր «Սեւանա լճի մասին» օրենքի ենթաօրենսդրական դաշտում: «Սեւանա լճի մասին» օրենքի առանցքային եւ հիմնական նպատակներից մեկը Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման պետական քաղաքականության հիմնական սկզբունքների, ռազմավարության ամրագրումն է: Ուսումնասիրելով հավաքագրված տեղեկատվությունն ու գնահատելով էկոլոգիական, սոցիալական եւ տնտեսական ազդեցությունների արդյունքները՝ ակնհայտ է դարձել, որ առկա են նաեւ օրենքի կիրարկման լուրջ խնդիրներ:

Հետազոտությունների, մոնիթորինգի արդյունքում առաջարկվել է վերանայել Սեւանա լճի էկոհամակարգին վերաբերող օրենսդրությունը՝ համահունչ միջազգային առանցքային կոնվենցիաների ներքո առաջարկվող մոտեցումներին: Առաջարկվել է նաեւ մշակել եւ հաստատել «Կենսաբազմազանության մասին» օրենքի նախագիծ, ինչպես նաեւ հիմնել կենսաբազմազանության ազգային մոնիթորինգի համակարգ: Այն թույլ կտա արդյունավետ գնահատել  էկոհամակարգերի վիճակը, ազդեցության եւ արձագանքման ցուցիչները:

Հանձնաժողովի նախագահի առաջարկով թեմայի վերաբերյալ առաջիկայում կկազմակերպվի աշխատանքային քննարկում: 


18.03.2021
Կարգելվի մինչեւ 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում ներկայացրեց  2020-ի  կատարողականի վերաբերյալ նախարարության զեկույցը: Ըստ այդմ՝ հաշվետու տարում Արարա...

18.03.2021
Դրական եզրակացություն` տեղական ինքնակառավարման մասին օրենքում առաջարկվող փոփոխությանը
Մարտի 17-ի ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակը ն...

18.03.2021
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ փոխգործակցությունը կարեւորող հանդիպում
Եվրանեսթ ԽՎ-ում հայկական  պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը մարտի 17-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ: Վիկտոր Ենգիբարյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ...

18.03.2021
Կսկսվի Կապսի ջրամբարի շինարարությունը
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ին քննարկեց «ՀՀ Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի ...

18.03.2021
Վերանայվել է պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտը
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Առաջարկվում է առանցքային փոփոխությունների ենթարկել տուգանքի ինստիտուտը: Ամրագրվել է տուգանքի հաշվարկման նոր կարգ: Ո...

18.03.2021
Գյուղատնտեսության ոլորտում՝ 1,4 % աճ
Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի արդյունքներն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: «2020-ին համավարակի տարածման ֆոնին գյուղատնտե...

18.03.2021
Հողերի աճուրդում առկա կոռուպցիոն ռիսկերը կնվազեն
Մարտի 18-ին Վահե Ղալումյանի նախագահությամբ կայացավ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Առաջին ընթերցմամբ քննարկվեց պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած ««ՀՀ հողային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացո...

18.03.2021
Մարտի 19-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 18-ի ԱԺԽՈ-017-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` մարտի 1...

18.03.2021
ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
ԱԺ խորհուրդը մարտի 18-ի արտահերթ նիստում համաձայնություն տվեց մարտի 19-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: ...

18.03.2021
Կլուծարվի Հատուկ քննչական ծառայությունը
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարված փոփոխությունները ներկայացրեց ՀՀ արդարադա...

18.03.2021
Հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին  հանդիպեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում նշվեց, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Հաշվի առնելով նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի,...

18.03.2021
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի`  ժամը 14:30-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...

18.03.2021
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ:...