Տպել
19.03.2021
Հարցեր Վլադիմիր Վարդանյանին
1 / 4

««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ փաթեթի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց պատգամավորների հարցերին:

Անի Սամսոնյանի գնահատմամբ՝ նախագծով Բարձրագույն դատական խորհուրդը միջամտելու է դատավորների ու դատարանների աշխատանքին: «Մասնագիտական քննարկումների արդյունքու՞մ եք հանգել նման փոփոխության անհրաժեշտությանը, թե քաղաքական որոշում ունեք»,-հարցրեց պատգամավորը:  

«Քաղաքացին, որի նկատմամբ իր մասնակցությամբ ընթացած նիստի ժամանակ տեղի է ունեցել կարգապահական խախտում, կարող է դիմել ԲԴԽ-ին: Մենք հնարավորություն ենք տալիս ԲԴԽ-ին ընդունելու նորմատիվ-իրավական ակտեր, որպեսզի կարողանա առավել արդյունավետ կարգավորել այս կամ այն հարցը»,-պարզաբանեց Վարդանյանը:

Հերիքնազ Տիգրանյանը փորձեց պարզել՝ բացարկ հայտնելու կամ ապացույցներ ներկայացնելու իրավունքների սահմանափակումները կարո՞ղ են դատավարության կողմերին զրկել դատավարական որոշ իրավունքներ հիմնավորված ներկայացնելու հնարավորությունից:

Վլադիմիր Վարդանյանը հստակեցրեց. «Խոսքը վերաբերում է պարբերաբար միեւնույն իրավունքը նույն նիստի ընթացքում չարաշահելուն: Ի վերջո, մենք ուզում ենք արդարադատությու՞ն, թե փաստաբանություն, որն առաջնորդվում է՝ միայն գործը ձգձգելով: Գործեր կան, որոնք 10-15 տարի տեւում են: Իհարկե, դատավորը պետք է բծախնդիր լինի այս իրավունքի իրացման հարցում եւ հստակ հասկանա՝ առկա՞ է չարաշահում, թե ոչ»: 


19.03.2021
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ. 1918-1920». եզակի փաստաթղթեր
Մարտի 19-ին Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման ակունքներում կանգնած նշանավոր պետական, հասարակական, քաղաքական եւ ռազմական գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան օրն է: 2018-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրումից ուղիղ 100 տարի անց, Հայաստանի երրորդ հանրապետության Ազգային ժողովի ջանքերով հրատա...

19.03.2021
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ընդունվեց. խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստը
Մարտի 19-ի արտահերթ նիստում Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Արթուր Դավթյանի, Վահագն Հովակիմյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփ...

19.03.2021
Հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագիծը ստացավ դրական եզրակացություն
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 19-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Արթուր Դավթյանի, Վահագն Հովակիմյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ...

19.03.2021
Սերգեյ Բագրատյանը մանրամասներ է ներկայացրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ
«Ընտրական օրենսգրիրք» սահմանադրական օրենքում առաջարկվող բարեփոխումների, մասնավորապես ընտրակարգի վերաբերյալ խոսել ենք ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ:       ...

19.03.2021
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...

19.03.2021
Տեղի կունենա ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Մարտի 19-ին՝ ժամը 17:00-ին, տեղի կունենա ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ կից: ...

19.03.2021
Առաջին ընթերցմամբ ընդունվեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը
Խորհրդարանի մարտի 19-ի նիստում քննարկվեց ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Ելույթներից եւ հարցուպատասխանից հետո եզրափակիչ ելույթում Վլադիմիր Վարդանյանն ա...

19.03.2021
Պատգամավորները փոփոխություններ են նախաձեռնել ՀՀ դատական օրենսգրքում
ՀՀ Ազգային ժողովը մարտի 19-ին պատգամավորների նախաձեռնությամբ  գումարեց արտահերթ նիստ: Օրակարգում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Արթուր Դավթյանի, Վահագն Հովակիմյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխու...

19.03.2021
Ելույթներ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ
Մարտի 19-ին խորհրդարանում գումարված արտահերթ նիստում քննարկվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի վերաբերյալ ելույթներ ունեցան պատգամավորները: Տարոն Սիմոնյա...

19.03.2021
Խորհրդարանն արտահերթ նիստ գումարեց
ՀՀ Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ մարտի 19-ին  գումարեց արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Արթուր Դավթյանի, Վահագն Հովակիմյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենք...