Տպել
19.03.2021
Հարցեր Վլադիմիր Վարդանյանին
1 / 4

««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ փաթեթի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց պատգամավորների հարցերին:

Անի Սամսոնյանի գնահատմամբ՝ նախագծով Բարձրագույն դատական խորհուրդը միջամտելու է դատավորների ու դատարանների աշխատանքին: «Մասնագիտական քննարկումների արդյունքու՞մ եք հանգել նման փոփոխության անհրաժեշտությանը, թե քաղաքական որոշում ունեք»,-հարցրեց պատգամավորը:  

«Քաղաքացին, որի նկատմամբ իր մասնակցությամբ ընթացած նիստի ժամանակ տեղի է ունեցել կարգապահական խախտում, կարող է դիմել ԲԴԽ-ին: Մենք հնարավորություն ենք տալիս ԲԴԽ-ին ընդունելու նորմատիվ-իրավական ակտեր, որպեսզի կարողանա առավել արդյունավետ կարգավորել այս կամ այն հարցը»,-պարզաբանեց Վարդանյանը:

Հերիքնազ Տիգրանյանը փորձեց պարզել՝ բացարկ հայտնելու կամ ապացույցներ ներկայացնելու իրավունքների սահմանափակումները կարո՞ղ են դատավարության կողմերին զրկել դատավարական որոշ իրավունքներ հիմնավորված ներկայացնելու հնարավորությունից:

Վլադիմիր Վարդանյանը հստակեցրեց. «Խոսքը վերաբերում է պարբերաբար միեւնույն իրավունքը նույն նիստի ընթացքում չարաշահելուն: Ի վերջո, մենք ուզում ենք արդարադատությու՞ն, թե փաստաբանություն, որն առաջնորդվում է՝ միայն գործը ձգձգելով: Գործեր կան, որոնք 10-15 տարի տեւում են: Իհարկե, դատավորը պետք է բծախնդիր լինի այս իրավունքի իրացման հարցում եւ հստակ հասկանա՝ առկա՞ է չարաշահում, թե ոչ»: 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...