Տպել
19.03.2021
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ. 1918-1920». եզակի փաստաթղթեր
1 / 1

Մարտի 19-ին Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման ակունքներում կանգնած նշանավոր պետական, հասարակական, քաղաքական եւ ռազմական գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան օրն է: 2018-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրումից ուղիղ 100 տարի անց, Հայաստանի երրորդ հանրապետության Ազգային ժողովի ջանքերով հրատարակվեց «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ. 1918-1920» վավերագրերի եւ փաստաթղթերի ժողովածուն: Սա փորձ է՝ ընդգծելու այն վիթխարի կարեւորությունը, որն ունեցել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանը Հայաստանի պատմության մեջ: Փաստաթղթերը ներկայացնում են Առաջին Հանրապետության խորհրդարանի գործունեությունը: Այս վավերագրերը հայ ժողովրդի մղած հերոսական պայքարի, անկոտրում կամքի վառ արտահայտությունն ու ցուցիչն են:

ՀՀ Ազգային ժողովը որոշեց թվային հարթակ տեղափոխել կատարված ահռելի աշխատանքը եւ հանրայնացնել ԱԺ հրատարակած ժողովածուի մեջ տեղ գտած եզակի լուսանկարները, արխիվային փաստաթղթերը եւ վավերագրերը: Այդ ամբողջ ինֆորմացիան տեղ  կգտնի ԱԺ պաշտոնական Parliament.am կայքում: