103 տարի առաջ՝ մարտի 21-ին, Հայոց ազգային խորհրդի լիազոր Արամ Մանուկյանը զորահավաքի կոչ արեց թաղային մարմիններին, հանձնաժողովներին: N16 հրամանը վերաբերում էր 18 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց:
«Սրանով պատւիրում եմ բոլոր թաղային մարմիններին կամ յանձնաժողովներին կազմել եւ սոյն ամսի 27-ին անպատճառ ներկայացնել ցուցակ թաղամասերում ապրող 18 տարեկանից վեր բոլոր տղամարդկանց` ցոյց տալով նրանց տարիքն ու զբաղմունքը:
Ցուցակագրել նաեւ զինվորական ծառայութեան մէջ գտնվող զինւորներին, եթէ նրանք գիշերում են իրենց տներում:
Այն տնատէրերը, որոնք ճիշտ ցուցմունքներ չեն տայ թաղային մարմիններին, Կ'ԵՆԹԱՐԿՎԵՆ ԽԻՍՏ ՊԱՏԱՍԽԱՆԱՏԻՈՒԹԵԱՆ»: