Տպել
22.03.2021
ԿԳՄՍԵՍ հանձնաժողովը քննարկեց «ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը
1 / 4

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի  մշտական հանձնաժողովը մարտի 22-ի հերթական նիստում քննարկեց «ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին»  ԿԳՄՍ նախարարության զեկույցը:

Նախարար Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ՝ 2020 թվականին  21 նոր նախակրթարաններ են հիմնվել հանրապետության մի շարք մարզերում, իսկ 8 ավագ դպրոց  հիմնանորոգվել է:

 Ընդհանուր առմամբ արդեն 8 մարզում եւ Երեւան քաղաքում հանրակրթության ոլորտում անցում է կատարվել համընդհանուր ներառական կրթության համակարգին, ներդրվել են երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ եւ ուսուցչի օգնականի հաստիք:

Իրականացվել է 2419 սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում: Շուրջ 7000 սովորողի տրամադրվել են մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ: Մշակվել են 3 մեթոդական ձեռնարկներ ուսուցիչների, նախադպրոցական մանկավարժների եւ ծնողների համար:

Նախնական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական ոլորտում 2020 թվականին մշակվել եւ վերանայվել է 12 պետական կրթական չափորոշիչ եւ 20 մոդուլային ծրագիր: Այժմ փորձնական իրականացվում են դուալ կրթության 5 երկարաժամկետ դասընթաց եւ 3 կարճաժամկետ ուսուցման ծրագրեր 15 նախնական եւ միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում, ինչի շրջանակներում 2019-2020 ուսումնական տարում մասնավոր հատվածի 45 ընկերությունների հետ համագործակցությամբ իրականացվել են 155 երկարաժամկետ եւ 61 կարճաժամկետ ծրագրերով դասընթացներ:

Պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ տեղերը 2020-2021 ուսումնական տարվա համար ավելացել են 140 տեղով. նախապատվությունը հիմնականում տրվել է  բնագիտական ոլորտի մասնագիտություններին:

 Ավելացել են ասպիրանտական եւ դոկտորանտական կրթաթոշակները:  Հայագիտական ուղղվածությամբ սովորող ասպիրանտների կրթաթոշակները 30000-ից դարձել է 65000 դրամ,  բնագիտական եւ այլ մասնագիտություններինը՝ 25000-ից 60 000 դրամ, իսկ  տնտեսագիտական եւ իրավաբանական մասնագիտություններինը՝ 55 000 դրամ՝ նախկին 20 000-ի փոխարեն:  Դոկտորանտների կրթաթոշակը դարձել է  65 000 դրամ: Նախկինում այն  30 000 դրամ էր:

Վահրամ Դումանյանը հայտնեց, որ առաջիկա օրերին Կառավարությունը նախատեսում է  2,7 մլրդ դրամով ավելացնել գիտության ոլորտի ֆինանսավորումը:  Նախարարը, ի պատասխան պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հնչեցրած հարցի, պատասխանեց, որ նախորդ տարի ոչ թե կրճատվել, այլ վերանայվել էր նախարարության ֆինանսավորումը:

Վահրամ Դումանյանը նաեւ հայտնեց, որ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով՝ նախանշված որոշ ծրագրեր հաշվետու տարում անցկացվել են հեռավար եղանակով, հետեւաբար որոշ անհամապատասխանություններ են  առաջացել  ֆինանսական հատկացումների  եւ կատարված աշխատանքների միջեւ: Այս առնչությամբ նախարարը խուսափեց թվեր հնչեցնելուց,  քանի որ  այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները դեռեւս  ընթացքի մեջ են:


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...