Տպել
22.03.2021
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հայտարարությունը ԼՂ-ում քրիստոնեական հուշարձանների պահպանության մասին
1 / 1

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈՒՄՎ) գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի անդամ, ՈՒՄՎ քարտուղարության լիազորված դոկտոր Մաքսիմոս Խարակոպուլոսի հետ հանդիպումը կայացավ հեռակոնֆերանսի ձեւաչափով 2021 թ. մարտի 17-ին: Նա հանդես եկավ ԼՂ-ում քրիստոնեական հուշարձանների պաշտպանությանն ուղղված հայտարարությամբ:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը բազմիցս հայտարարել է համաշխարհային քաղաքակրթության հուշարձանները պաշտպանելու անհրաժեշտության մասին` դեմ լինելով դրանց ոչնչացմանը, ինքնության աղավաղմանը կամ նպատակի փոփոխությանը: Մարդկությունը զգալի առաջընթաց է արձանագրել համաշխարհային մշակութային ժառանգության ցուցադրման մեջ: Այն  ներառում է կրոնական հուշարձաններ, որոնք կամ շարունակվում են, կամ դադարել են օգտագործվել իրենց նպատակների համար:

Ժամանակակից քաղաքակրթությունը հասկանում եւ ճանաչում է հուշարձանների հսկայական պատմական եւ հոգեւոր արժեքը, որոնց միջոցով տեղի է ունենում երկխոսություն պատմական անցյալի եւ մարդկային ոգու վեհ մտահղացումների միջեւ, ինչը նախադրյալ է մտքի հետագա զարգացման եւ մեր ընդհանուր արժեքների ամրապնդման համար: Բացի այդ, պատմության եւ պաշտամունքի յուրաքանչյուր հուշարձանի նկատմամբ պատշաճ հարգանքը նպաստում է կրոնական համայնքների միջեւ փոխըմբռնմանը եւ հարգանքին եւ, ի վերջո՝ ժողովուրդների խաղաղ գոյակցությանը:

Սակայն, ցավոք, այսօր էլ շարունակում են տեղի ունենալ իրադարձություններ, որոնց արդյունքում այդ սկզբունքները խախտվում են: Կան դեպքեր, երբ երկար պատմություն ունեցող եւ՛ գեղագիտական, եւ՛ գեղարվեստական արժեք ունեցող կրոնական հուշարձանները կամայականորեն վերափոխվել են իրենց համար խորթ կրոնական միջոցառումներ անցկացնելու կամ դրանք այլ նպատակով օգտագործելու վայրերի:

Այսպես, վերջերս, Թուրքիայի քաղաքական ղեկավարության որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի, չնայած այն կառուցվել է 6-րդ դարում եւ ընդգրկված է համաշխարհային մշակութային ժառանգության պաշտոնական ցուցակում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո:

Երբեմն պատմության եւ մշակույթի հուշարձաններն ամբողջությամբ ոչնչացվում են, չնայած դրանք վկայում են համապատասխան տարածքներում այլ ժողովուրդների, կրոնների եւ քաղաքակրթությունների դարավոր ներկայության մասին: Նման գործողությունները բազմիցս արձանագրվել են Կոսովոյում եւ Մետոխիայում, Սիրիայի եւ Իրաքի գրավյալ տարածքներում, ինչպես նաեւ թուրքական բանակի կողմից գրավյալ Կիպրոսի Հանրապետության տարածքներում:

Վերոգրյալի հիման վրա` որպես բազմաթիվ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ անհրաժեշտ ենք համարում ամեն անգամ մեր կտրուկ  անհամաձայնությունը հայտնել այս կարգի պրակտիկայի հետ եւ հորդորել միջազգային կազմակերպություններին եւ կառավարություններին կանխել դրա օգտագործումը:

Այս կապակցությամբ մենք կցանկանայինք հատուկ ուշադրություն հրավիրել այն իրավիճակին, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում արյունալի պատերազմի ավարտից անմիջապես հետո: 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Եռակողմ հայտարարության արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցան հսկայական տարածքներ` հայ ժողովրդի եւ նրա Առաքելական քրիստոնեական եկեղեցու մշակութային գանձերով, որոնք համաշխարհային քաղաքակրթության համար ունեն մեծ կրոնական, պատմական եւ գեղարվեստական արժեք:

Կարծում ենք, որ այդ հուշարձանները անհապաղ նկարագրման եւ պաշտպանության կարիք ունեն միջազգային հանրության եւ իրավասու միջազգային կազմակերպությունների կողմից:

Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին` նպաստել ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայ ժողովրդի մշակութային հարստության եւ հուշարձանների պաշտպանությանը եւ կանխել դրանց նպատակի փոփոխությունը կամ ոչնչացումը: Անտարբերությունը կարող է անդառնալի վնաս հասցնել ամբողջ մարդկությանը պատկանող հուշարձաններին: 


22.03.2021
Փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկվում «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում
Կանանց ներկայացվածության մասին խոսել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը:...

22.03.2021
Քննարկվեցին ներդրումային ծրագրերի վերաբերող հարցեր
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի «Ներդրումների խթանման հարցերով» աշխատանքային խումբը մարտի 22-ին առցանց ձեւաչափով աշխատանքային քննարկում անցկացրեց  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եւ գերատեսչության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների հետ: Քննարկմանը մասնակցում էին պատգամավո...

22.03.2021
Տեղի ունեցավ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության նիստը
Մարտի 17-ին տեղի ունեցավ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության, հանձնաժողովների նախագահների եւ զեկուցողների առցանց նիստը, որի աշխատանքներին մասնակցեց վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր նոր պատվիր...

22.03.2021
ԿԳՄՍԵՍ հանձնաժողովը քննարկեց «ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի  մշտական հանձնաժողովը մարտի 22-ի հերթական նիստում քննարկեց «ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին»  ԿԳՄՍ նախարարության զեկույցը: Նախարար Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ՝ 2...

22.03.2021
Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի հանդիպումն ԱԺ-ում
ՀՀ ԱԺ Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը մարտի 22-ին հանդիպեց ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Միրոսլավ Հացեկի հետ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը նշեց, որ Սլովակիան սատարում է ...

22.03.2021
Տեղի է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի եւ վեհաժողովի համանախագահի առցանց հանդիպումը
Մարտի 19-ին տեղի ունեցավ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի առցանց հանդիպումը: Կողմերն անդրադարձան սույն թվականի ապրիլի 19-ից 20-ը կայանալիք լիագումար նստաշրջանին` քննարկելով նստա...

22.03.2021
Վլադիմիր Վարդանյանը վերընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Իրավաբանական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի՝ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ:   ...

22.03.2021
Մարտի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 25 հարց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մարտի 22-ին  տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվեցին եւ հաստատվեցին ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ  մարտի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվեցին նաեւ հերթական նիստ...

22.03.2021
Հայաստան է ժամանել շուրջ 1500 լիբանանահայ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի  մշտական հանձնաժողովում մարտի 22-ին քննարկվեց  2020-ի  կատարողականի վերաբերյալ Կառավարության զեկույցը: ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ Covid-19 համավար...

22.03.2021
2027 թվականից բուհերն ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու գործընթացին զուգահեռ կանցնեն նաեւ ծրագրային հավատարմագրում
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց ՀՀ կրթության, գիտությ...

22.03.2021
Հայաստան-ԵԱՏՄ առեւտրաշրջանառությունն աճել է
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 22-ին քննարկեց «ՀՀ Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի ներկայացմամբ՝ 2020-ին առեւտրաշրջանառությունն անկում է ապրել, սակայն Հայաստան-...

22.03.2021
«Խորհրդարան 1918-1920». զորահավաքի հրաման N16
103 տարի առաջ՝ մարտի 21-ին, Հայոց ազգային խորհրդի լիազոր Արամ Մանուկյանը զորահավաքի կոչ արեց թաղային մարմիններին, հանձնաժողովներին: N16 հրամանը վերաբերում էր 18 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց: «Սրանով պատւիրում եմ բոլոր թաղային մարմիններին կամ յանձնաժողովներին կազմել եւ սոյն ամսի 27-ին անպատճառ ն...

22.03.2021
Հայաստանում ներկայացված միջազգային կառույցները հետաքրքրությամբ են աշխատում ՏԻՄ ոլորտում
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 22-ի նիստում ներկայացրեց Կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ընթացքի արդյունքները: Համայնքներում իրականացվել են շուրջ 26 մլրդ դրամի սուբվե...

22.03.2021
Հայաստանը շարունակել է ակտիվ ներգրավվածությունը ԵԱՏՄ աշխատանքներին
Կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ընթացքի արդյունքներն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 22-ի նիստում ներկայացրեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղեւոնդյանը: «2020 թվականն աննախադեպ բարդ էր Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի համար: Համավարակի ...

22.03.2021
Առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ կիրառել ժամային սահմանում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 22-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ՀՀ կառավարության հեղինակած ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճ...

22.03.2021
Բարձրացել է քրեակատարողական հիմնարկների 2000-ից ավելի ծառայողի աշխատավարձ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 22-ի նիստում քննարկվեց Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ կառավարության 2019-ի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքներ...

22.03.2021
Փոփոխություններ են առաջարկվում «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում
Նախընտրական քարոզչություն  եւ ընտրությունների ֆինանսավորում:  ...

22.03.2021
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստին կարող եք հետեւել այստեղ:Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ...