Տպել
22.03.2021
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հայտարարությունը ԼՂ-ում քրիստոնեական հուշարձանների պահպանության մասին
1 / 1

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈՒՄՎ) գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի անդամ, ՈՒՄՎ քարտուղարության լիազորված դոկտոր Մաքսիմոս Խարակոպուլոսի հետ հանդիպումը կայացավ հեռակոնֆերանսի ձեւաչափով 2021 թ. մարտի 17-ին: Նա հանդես եկավ ԼՂ-ում քրիստոնեական հուշարձանների պաշտպանությանն ուղղված հայտարարությամբ:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը բազմիցս հայտարարել է համաշխարհային քաղաքակրթության հուշարձանները պաշտպանելու անհրաժեշտության մասին` դեմ լինելով դրանց ոչնչացմանը, ինքնության աղավաղմանը կամ նպատակի փոփոխությանը: Մարդկությունը զգալի առաջընթաց է արձանագրել համաշխարհային մշակութային ժառանգության ցուցադրման մեջ: Այն  ներառում է կրոնական հուշարձաններ, որոնք կամ շարունակվում են, կամ դադարել են օգտագործվել իրենց նպատակների համար:

Ժամանակակից քաղաքակրթությունը հասկանում եւ ճանաչում է հուշարձանների հսկայական պատմական եւ հոգեւոր արժեքը, որոնց միջոցով տեղի է ունենում երկխոսություն պատմական անցյալի եւ մարդկային ոգու վեհ մտահղացումների միջեւ, ինչը նախադրյալ է մտքի հետագա զարգացման եւ մեր ընդհանուր արժեքների ամրապնդման համար: Բացի այդ, պատմության եւ պաշտամունքի յուրաքանչյուր հուշարձանի նկատմամբ պատշաճ հարգանքը նպաստում է կրոնական համայնքների միջեւ փոխըմբռնմանը եւ հարգանքին եւ, ի վերջո՝ ժողովուրդների խաղաղ գոյակցությանը:

Սակայն, ցավոք, այսօր էլ շարունակում են տեղի ունենալ իրադարձություններ, որոնց արդյունքում այդ սկզբունքները խախտվում են: Կան դեպքեր, երբ երկար պատմություն ունեցող եւ՛ գեղագիտական, եւ՛ գեղարվեստական արժեք ունեցող կրոնական հուշարձանները կամայականորեն վերափոխվել են իրենց համար խորթ կրոնական միջոցառումներ անցկացնելու կամ դրանք այլ նպատակով օգտագործելու վայրերի:

Այսպես, վերջերս, Թուրքիայի քաղաքական ղեկավարության որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի, չնայած այն կառուցվել է 6-րդ դարում եւ ընդգրկված է համաշխարհային մշակութային ժառանգության պաշտոնական ցուցակում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո:

Երբեմն պատմության եւ մշակույթի հուշարձաններն ամբողջությամբ ոչնչացվում են, չնայած դրանք վկայում են համապատասխան տարածքներում այլ ժողովուրդների, կրոնների եւ քաղաքակրթությունների դարավոր ներկայության մասին: Նման գործողությունները բազմիցս արձանագրվել են Կոսովոյում եւ Մետոխիայում, Սիրիայի եւ Իրաքի գրավյալ տարածքներում, ինչպես նաեւ թուրքական բանակի կողմից գրավյալ Կիպրոսի Հանրապետության տարածքներում:

Վերոգրյալի հիման վրա` որպես բազմաթիվ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ անհրաժեշտ ենք համարում ամեն անգամ մեր կտրուկ  անհամաձայնությունը հայտնել այս կարգի պրակտիկայի հետ եւ հորդորել միջազգային կազմակերպություններին եւ կառավարություններին կանխել դրա օգտագործումը:

Այս կապակցությամբ մենք կցանկանայինք հատուկ ուշադրություն հրավիրել այն իրավիճակին, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում արյունալի պատերազմի ավարտից անմիջապես հետո: 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Եռակողմ հայտարարության արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցան հսկայական տարածքներ` հայ ժողովրդի եւ նրա Առաքելական քրիստոնեական եկեղեցու մշակութային գանձերով, որոնք համաշխարհային քաղաքակրթության համար ունեն մեծ կրոնական, պատմական եւ գեղարվեստական արժեք:

Կարծում ենք, որ այդ հուշարձանները անհապաղ նկարագրման եւ պաշտպանության կարիք ունեն միջազգային հանրության եւ իրավասու միջազգային կազմակերպությունների կողմից:

Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին` նպաստել ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայ ժողովրդի մշակութային հարստության եւ հուշարձանների պաշտպանությանը եւ կանխել դրանց նպատակի փոփոխությունը կամ ոչնչացումը: Անտարբերությունը կարող է անդառնալի վնաս հասցնել ամբողջ մարդկությանը պատկանող հուշարձաններին: 


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...