Տպել
23.03.2021
Պատգամավորների անդրադարձն արտահերթ խորհրդարանական ընտրություններին
1 / 5

Մարտի 23-ին ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր ելույթում անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Քանի որ բոլորս որոշել ենք, որ այս խորհրդարանը պետք է ցրվի եւ նոր ընտրություններ անցկացվեն, ուստի մեր խմբակցության անունից առաջարկում եմ նստել եւ ութերորդ գումարման խորհրդարանի համար գործիքակազմեր որոշել»:

Անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ԱԺ նախագահից հետաքրքրվեց. «Հայտարարություն հնչեց, որ որոշել ենք ցրել Ազգային ժողովը: Ուզում եմ իմանալ՝ Ազգային ժողովն այդպիսի որոշում ընդունելու իրավունք ունի՞, եւ երկրորդ, այդպիսի որոշում կա՞, որ մենք որոշել ենք ցրել Ազգային ժողովը»:

Խորհրդարանի նախագահը, պատասխանելով անկախ պատգամավորին, նշեց, որ հարցը չի վերաբերում նիստերի օրակարգերի հաստատմանը եւ հիշեցրեց, որ Սիսակ Գաբրիելյանի ելույթը, ըստ երեւույթին, վերաբերել է հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշմանը, որը կայացվել էր խորհրդարանական խմբակցությունների հայտարարության հիման վրա:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...