Տպել
23.03.2021
Ավստրիա-Հարավային Կովկաս բարեկամության պատգամավորական խմբի հանդիպումը
1 / 10

Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հարավային Կովկաս բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի նախաձեռնությամբ մարտի 19-ին երկու բարեկամության խմբերի անդամների առցանց հանդիպմանը մասնակցում էին նաեւ երկու երկրների արտակարգ եւ լիազոր դեսպաններ Ալոիզ Քրաութը եւ Արմեն Պապիկյանը:

Ավստրիացի գործընկերներին ի պատասխան՝ ՀՀ Աժ պատգամավորները տեղեկատվություն տրամադրեցին Արցախյան վերջին պատերազմի արդյունքում առաջացած իրավիճակի, նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման ընթացքի, գերիների վերադարձման խնդրում Ադրբեջանի ապակառուցողական եւ հակամարդասիրական վարքագծի վերաբերյալ:

Արցախի մշակութային ժառանգության պահպանության մասին զեկույցով հանդես եկավ հանդիպման հատուկ հյուր ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Յասմին Դում-Թրագութը:

Մտքեր փոխանակվեցին  նաեւ երկու երկրներում COVID-19-ի ընթացքի կառավարման վերաբերյալ:

Ավստրիայի բարեկամական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ նշելով, որ Ավստրիան երբեք միայնակ չի թողնի Հայաստանին եւ պատրաստ է ավելի խորը համագործակցության:

Վիկտոր Ենգիբարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց պատերազմի ընթացքում Ավստրիայի խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների եւ ընդունված հայտարարության համար:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...