Տպել
23.03.2021
Ելույթներ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագծի վերաբերյալ
1 / 10

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի արտահերթ ելույթը. Անհիմն են  ընդդիմության այն պնդումները, թե ռազմական դրության երկարաձգումը  քաղաքական կամ ներքաղաքական դրդապատճառներ ունի:  Դրա լավագույն  ապացույցը երկրում տեղի ունեցող  քաղաքական գործընթացներն են, մասնավորապես` ընդդիմադիր ուժերի փողոցային ցույցերը: Հիմնավոր են ընդդիմադիրների պնդումները, թե լավագույն լուծումն այն կլիներ, որ Կառավարությունը նախաձեռներ ռազմական դրության վերացումը: Հայտարարված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ մոտ ապագայում Կառավարությունն ինքը պետք է նախաձեռներ ռազմական դրությունը հանելու գործընթաց: Ուստի, առաջարկում եմ կողմ քվեարկել այս նախագծին: Սա հանգուցալուծման  եւ քաղաքական կայունության ապահովման ճանապարհ է:

Գեւորգ Պապոյան. Անվստահություն հայտնելու գործընթացով մեզ վախեցնել հնարավոր չէ:  Կրկին կմնաք միայնակ, ինչպես մնացել եք միայնակ  փողոցներում եւ հրապարակներում:

Նաիրա Զոհրաբյան. Ռազմական դրությունը չէր հանվում, քանի որ մտահոգություն կար, որ ընդդիմությունը կնախաձեռնի Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթաց: Առաջարկում եմ կողմ քվեարկել ընդդիմադիր գործընկերների նախաձեռնությանը: Ազատազրկման հաստատություններում դատապարտյալներին ուղղորդում են, թե արտահերթ ընտրությունների ժամանակ որ կուսակցությանն է պետք ընտրել:

Միքայել Մելքումյան. Արձանագրենք, որ ռազմական դրությունը երկրում ճգնաժամը հաղթահարելու լավագույն գործիք չի հանդիսացել: Առաջարկում եմ նախագծում հստակ ամրագրել, թե որ օրվանից պետք է այն ուժի մեջ մտնի՝ նկատի ունենալով անվտանգության հարցերը:

Թագուհի Թովմասյան. Ես կողմ եմ ռազմական դրության վերացմանը: Դա պետք էր շուտ անել, որովհետեւ այն այսքան ժամանակ որեւէ բան չի տվել մեզ եւ որեւէ անվտանգային հարց չի լուծվել միայն այդ ռեժիմի պայմաններում:

Արկադի Խաչատրյան. Ես շատ ուշադիր հետեւում էի քննարկումներին: Հարց հնչեց, թե որոնք են ռազմական դրությունը վերացնելու հիմքերը: Որպեսզի հասկականք, թե որոնք են դրանք, պետք է հակառակին պատասխանել: Իսկ ո՞րն է չվերացնելու հիմքը: Բացակայում է որեւէ իրավական հիմք ռազմական դրությունը պահպանելու համար:

Անդրանիկ Քոչարյան. Հանձնաժողովում քննարկվեց վերացման ռիսկերը եւ նշվեց, որ զորավարժություններ են անցկացվում: Քանի որ այդ փուլն անցնում է, հրադադարի ռեժիմն էլ կայուն փուլում է, կարծում եմ՝ Կառավարությանը պետք է երկու-երեք օր ժամանակ տալ այն վերացնելու համար:

Անի Սամսոնյան. Ռազմական դրությունը հանելու մեր պահանջը հիմնավորվում է նաեւ նրանով, որ արհեստական ձգձգումը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել: Քաղաքացիների մոտ մենք նաեւ ստեղծում ենք անտարբերության, անլրջութուն զգացում այս ռեժիմի նկատմամբ:

Ծովինար Վարդանյան. Ուրախ եմ, որ նաեւ ընդդիմության շուրթերից հնչեց, որ սահմանի ողջ երկայնքով պահպանվում է խաղաղությունը: Մեր քաղաքացիները կարող են հանգիստ լինել այս պահին:

Էդմոն Մարուքյանի եզրափակիչ ելույթը. Կարծում եմ՝ դահլիճում ունենք կոնսենսուս ռազմական դրությունը հանելու վերաբերյալ: Հուսով եմ, որ  վաղն առավոտյան կողմ կքվեարկենք նախագծին, որը եւս մեկ քայլ է դեպի լարվածության մթնոլորտի թուլացման եւ քաղաքական համաձայնությունների: Նման գործընթացների միջոցով կհաղթահարվի երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը: 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...