Տպել
23.03.2021
Երկարատեւ դադարից հետո Ազգային ժողովը կրկին բացեց իր դռները հյուրերի առաջ
1 / 13

Ազգային ժողով արդեն տեւական ժամանակ չէին այցելել դպրոցականներ: Սկզբում համավարակի, հետո պատերազմի պատճառով: Մարտի 23-ին երկարատեւ դադարից հետո ԱԺ-ն կրկին բացեց դռները: «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելեցին Վաղարշ Վաղարշյանի անվան  թիվ 80 դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները:

Հյուրերի հետ հանդիպեց խորհրդարանի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Նա ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, օրենքների նախագծերի մշակման, քննարկման եւ ընդունման ընթացակարգերը. «Թե՛ աշակերտները, թե՛ ուսանողները հնարավորություն ունեն անկաշկանդ շփվելու պատգամավորների հետ, իրենց հարցերը բարձրաձայնելու եւ մտքեր փոխանակելու»:

Դպրոցականների հարցերը հիմնականում վերաբերում էին Արցախի անկախությանը, երկրի անվտանգությանը: Նրանց նաեւ հետաքրքրքում էր Ազգային ժողովի պատմությունը, շենքի ճարտարապետությունը:

Հյուրերն այցելեցին ԱԺ գրադարան եւ թանգարան, այնուհետեւ ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւեցին խորհրդարանի աշխատանքներին, լուսանկարվեցին նիստերի դահլիճում:

Վահե Էնֆիաջյանը երեխաներին հորդորեց մասնագիտություն ընտրելուց երկար մտածել: Ընտրել այնպիսի ուղղություն, որն իր նպաստը կբերի երկրի զարգացմանը: Ի դեպ, ուսանողների հետ հանդիպումների արդյունքում օրինագծեր են մշակվել եւ կյանքի կոչվել: 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...