Տպել
23.03.2021
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց մի շարք նախագծեր
1 / 8

Խորհրդարանը մարտի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Արդարադատաության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք փոփոխություններ: Հակիրճ ներկայացնելով կատարված փոփոխությունները՝ նախարարը նշեց, որ վերանայվել են Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պաշտոնների խմբերը եւ պաշտոններին ներկայացնող պահանջները: Սահմանվել է դրույթ, համաձայն որի՝ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական գործառույթներն իրակացնող ստորաբաժանման պաշտոնները համալրվում են  կոմիտեի նախագահի սահմանած կարգով եւ պայմանններով  անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա՝ հաշվի առնելով վերջիններիս գործունեության առանձնահատկությունները: Ամբողջությամբ վերանայվել է «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ քննչական ենթակայությանն առնչվող հատվածը: Նախագծերի փաթեթում կատարվել են նաեւ մի շարք խմբագրական եւ տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը ելույթում անդրադարձավ նախորդ շաբաթ արտահերթ ռեժիմով քննարկված եւ ընդունված՝ ԲԴԽ-ին մի շարք լիազորություններով օժտելու նախագծին: Նրա խոսքով՝ մտահոգություն կա, որ դատական համակարգն առաջիկայում կոլապսի է ենթարկվելու, որովհետեւ ինքնաբացարկների տարափը դատական նիստեր անցկացնելու հնարավորություն չի ընձեռելու: Պատգամավորը բարձրացրեց նաեւ ԲԴԽ-ում քննվող դատավորների գործերի հրապարակայնության հարցը:

Ռուստամ Բադասյանը եզրափակիչ ելույթում պարզաբանեց, որ Արդարադատության նախարարությունը ներկայացրել է իր դիտարկումները դեռեւս առաջին ընթերցման քննարկման ժամանակահատվածում, որոնք ամբողջությամբ տեղայնացվել են երկրորդ ընթերցմամբ ընդունված տարբերակում: Նշվեց, որ նախագծի ընդունման առնչությամբ ԱՆ-ն չունի որեւէ առարկություն, եւ այն չի պարունակում որեւէ հակասահմանադրական դրույթ: Նա նաեւ ընդգծեց, որ կոլապսի որեւէ հիմք չկա:

Ռուստամ Բադասյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց նաեւ ՀՀ քրեական օրենսգիրքն ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նրա խոսքով՝ բազմաթիվ մասնագիտական քննարկումների արդյունքում կատարվել են լայնածավալ փոփոխություններ: «Եվ քանի որ Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերը կարգավորում են բավականին բարդ հարաբերություններ, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քնարկումներից հետո համատեղ որոշում ենք կայացրել, որ նախագծին «դեմ» քվեարկություն կլինի, որ հնարավորություն լինի այն վերադարձնել առաջարկների ներկայացման փուլ: Մեկ-երկու հարց կա, որ պետք է քննարկենք ու բացառենք որեւէ սխալ, որից հետո հաջորդ լիագումարի ընթացքում կկարողանանք քննարկել օրենսգիրքը»:

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը: Ըստ զեկուցողի՝ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են պաշարների գնահատմանը եւ վերագնահատմանը, արդյունահանման իրավունք ստանալուն: Ոչ մետաղական օգտակար հանածոների նոր հանքավայրերի դեպքում, որոնք կգնահատվեն եւ կհաստատվեն 2021-ից, իրավաբանական անձն արդյունահանման իրավունք ստանալու նպատակով կարող է դիմել լիազոր մարմին այն հանքավայրի համար, որտեղ նախորդող 10 տարվա ընթացքում ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով հաստատվել են օգտակար հանածոյի պաշարներ: Մինչեւ 2021-ը գնահատված եւ հաստատված պաշարներով ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի դեպքում ժամկետային սահմանափակում չի կիրառվի: Առաջարկվում է նաեւ նախապատվություն տալ այն դիմումատուին, որն առաջինն է դիմում  ներկայացրել ընդերքի միեւնույն տեղամասի համար: Լիլիա Շուշանյանն անդրադարձավ նաեւ գործունեությունը դադարեցրած հանքավայրերի վերահսկողության խնդրին: 


23.03.2021
Քննարկվեցին հեղուկացված ածխաջրածնային գազերի օգտագործման պայմանները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը երկրորդ ընթերցման ներկայացրեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը: Դրանով  իրավական կարգավորում է տրվում հեղուկացված ածխաջրածնային գազերի, որպես վառելիքի, շուկայահանման ե...

23.03.2021
ԱԺ-ում քննարկվեցին զինծառայողների արձակուրդների, պաշտոնյաների անձնական տվյալների հրապարակման եւ այլ հարցեր
«ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագծի առաջին բաժնում պարտադիր քննարկման 5 հարց էր, 2-րդ բաժնում 10 հարց է, որոնք ստացել են դրական եզրակացություն, իսկ 3-րդ բաժնում՝ 3 հարց, որոնց գլխադասային հանձնաժողովները տվել են բացասական եզրակացությու...

23.03.2021
Վահագն Թեւոսյանի մանդատը տրամադրվեց հաջորդ թեկնածու Էմմա Պալյանին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հերթական նիստի բացման ժամանակ գործընկերներին տեղեկացրեց, որ ԿԸՀ-ը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած Վահագն Թեւոսյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 15 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշին...

23.03.2021
Երկարատեւ դադարից հետո Ազգային ժողովը կրկին բացեց իր դռները հյուրերի առաջ
Ազգային ժողով արդեն տեւական ժամանակ չէին այցելել դպրոցականներ: Սկզբում համավարակի, հետո պատերազմի պատճառով: Մարտի 23-ին երկարատեւ դադարից հետո ԱԺ-ն կրկին բացեց դռները: «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելեցին Վաղարշ Վաղարշյանի անվան  թիվ 80 դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Հյուրեր...

23.03.2021
ԱԺ պատգամավորների հայտարարությունները
Ազգային ժողովի մարտի 23-ի նիստում ԱԺ պատգամավորների հայտարարությունները Արմեն Խաչատրյան. Գորիսում եւ հարակից համայնքներում  այսօր ծանր վիճակում են հայտնվել զբոսաշրջային  կազմակերպությունները: 2018-20 թվականներին մարդիկ 7 մլրդ դրամից ավելի ներդրումներ են կատարել, եւ  հայտնվել ...

23.03.2021
Ելույթներ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագծի վերաբերյալ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի արտահերթ ելույթը. Անհիմն են  ընդդիմության այն պնդումները, թե ռազմական դրության երկարաձգումը  քաղաքական կամ ներքաղաքական դրդապատճառներ ունի:  Դրա լավագույն  ապացույցը երկրում տեղի ունեցող  քաղաքական գործընթացներն են, մասնավորապես` ընդդիմադիր ուժ...

23.03.2021
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամողջությամբ ընդունելու համար քննարկեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց առաջին ընթերցո...

23.03.2021
Ավստրիա-Հարավային Կովկաս բարեկամության պատգամավորական խմբի հանդիպումը
Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հարավային Կովկաս բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի նախաձեռնությամբ մարտի 19-ին երկու բարեկամության խմբերի անդամների առցանց հանդիպմանը մասնակցում էին նաեւ...

23.03.2021
Պատգամավորների անդրադարձն արտահերթ խորհրդարանական ընտրություններին
Մարտի 23-ին ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր ելույթում անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Քանի որ բոլորս որոշել ենք, որ այս խորհրդարանը պետք է ցրվի եւ նոր ընտրությ...

23.03.2021
Քննարկվեց «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը
Խորհրդարանը քննարկեց «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ ռազմական դրությունը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, ժո...

23.03.2021
Առաջարկվում է մինչեւ 6 ամիս ժամկետով երկարաձգել COVID 19-ով զբաղվող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունները
Ազգային ժողովի մարտի 23-ի նիստում քննարկվեց «Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի` համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրո...