Տպել
23.03.2021
Քննարկվեցին հեղուկացված ածխաջրածնային գազերի օգտագործման պայմանները
1 / 5

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը երկրորդ ընթերցման ներկայացրեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը: Դրանով  իրավական կարգավորում է տրվում հեղուկացված ածխաջրածնային գազերի, որպես վառելիքի, շուկայահանման եւ իրացման պայմանների, իրացման վայրերում սպառողներին հեղուկացված ածխաջրածնային գազի տեսակի մասին (կոմունալ-կենցաղային եւ արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) տեղեկատվության ցուցադրման պահանջի հետ կապված հարաբերություններին: Փաթեթով նախատեսված փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտությունը բխում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի N 68 որոշմամբ հաստատված «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներից: Սահմանված վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա հեղուկացված գազի անվանման եւ նպատակային նշանակության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը նպատակ է հետապնդում ապահովել սպառողների իրավունքների պատշաճ իրականացումը: Կարգավորումների նպատակն է սահմանել տնտեսավարող սուբյեկտների կողմից տեխնիկական կանոնակարգման ոլորտում գործող իրավական ակտերով սահմանված պահանջների նկատմամբ պետական վերահսկողական գործառույթների իրականացման եւ պատասխանատվության միջոցների կիրառման իրավական հիմքը:

Փոխնախարարի հավաստմամբ՝ առաջին ընթերցումից հետո Կառավարության առաջարկությամբ կատարվել են մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետերում վաճառողը պարտավոր է ունենալ ստուգաչափված տարա եւ սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքն իրականացնել այդ տարայի միջոցով:

Առաջին ընթերցումից հետո ԱԺ պատգամավորների կողմից գրավոր առաջարկություններ չեն եղել:

ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն ու գործընկերներին կոչ արել կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...