National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.3.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
25.03.2021
Համայնքային ճանապարհները պետք է պատշաճ կահավորված լինեն ճանապարհային նշաններով
1 / 48

ՀՀ Ազգային ժողովը մարտի 25-ին շարունակեց  հերթական նիստերի աշխատանքը:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենսդրական նախաձեռնությունը:  Այն նպատակ ունի հանրապետության համայնքներում, բացառությամբ Երեւան քաղաքի, կարգավորել ճանապարհային երթեւեկության ոլորտում առկա խնդիրները:

Առաջարկվում է վերաշարադրել օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը: Մասնավորապես, հստակեցվում է՝ որ մարմինն է պատասխանատու լինելու համայնքում ճանապարհային նշանների առկայության կամ դրանց բացակայության համար:

Ըստ վիճակագրության՝ 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի մարտի 5-ը հանրապետությունում տեղի է ունեցել 5481 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 386, մարմնական վնասվածքներ ստացել 7827 մարդ: Վթարների մի մասը տեղի է ունեցել ճանապարհային երթեւեկությունն ապահովող ճանապարհային նշանների բացակայության պատճառով:

Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ որոշ գյուղական համայնքներ թեեւ չունեն ֆինանսական խնդիրներ, սակայն այնտեղ բացակայում են ճանապարհային նշանները, քանի որ պարզապես  հստակեցված չէ պատասխանատու մարմինը:

ԱԺ գլխադասային հանձնաժողովը եւ Կառավարությունը  նախագծին տվել են  դրական եզրակացություններ:

Ելույթ ունեցած պատգամավորները կարեւորեցին նախագծի ընդունումը՝ նկատի ունենալով ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ թիվը,  որոնց մի մասը տեղի է ունենում հենց ճանապարհային նշանների բացակայության պատճառով:

Ընդունվեցին նաեւ նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտեց հերթական նիստերի աշխատանքը:


25.03.2021
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցներ
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մարտի 26-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն -11:00-11:20 ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն -11:20-11:40, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն- 11:40-12:00: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am