Տպել
26.03.2021
ԲՀԿ-ն առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով
1 / 1

Ճեպազրույցների ընթացքում Հանրային հեռուստաընկերության լրագրողը հետաքրքրվեց, թե  ինչպես է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերաբերում վարչապետի՝ օրերս հնչեցրած այն տեսակետին, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը հունիսին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի փակ համամասնական ընտրակարգով՝ հրաժարվելով ռեյտինգայինից: «Արդյո՞ք սա համարում եք խաղի կանոնների փոփոխություն»,-մասնավորեցրեց լրագրողը, ինչին ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանը հայտնեց. «Պիտի նշեմ, որ ԲՀԿ-ն առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով,  որը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: Ինչ վերաբերում է ընտրակարգին, ապա այստեղ գնդակը իշխանության դաշտում է. իրենք են սահմանել խաղի կանոնները: Մեզ համար շատ ավելի կարեւոր է, որ ընտրությունները լինեն ազատ եւ արդար»:  Նաիրա Զոհրաբյանը պարզաբանեց, որ  դեռ պարզ չէ, թե ովքեր կլինեն կուսակցության համամասնական ցուցակում:


26.03.2021
«Խորհրդարան 1918-1920». պատգամավորի իմունիտետի հիմքը
1920-ի մարտի 24-ին Հայաստանի Առաջին Հանրապետության Խորհրդարանի Օրինավարչական (ներկայիս Պետական-իրավական) հանձնաժողովին հանձնարարվել է օրինագիծ մշակել առ այն, որ պատգամավորներն ունեն անձեռմխելիություն (նույն ինքը՝ իմունիտետ): «Նախագահության կարգադրությամբ խնդրում ենք Ձեզ պարլամենտի պատգամավորների իմո...

26.03.2021
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ելույթը խաղաղությանը նվիրված մրցանակաբաշխությանը
ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մարտի 26-ին մասնակցեց «Երիտասարդ կանանց խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակ»-ի հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառմանը: Խորհրդարանի փոխխոսնակը հանդես եկավ ելույթով. «Երբ պատերազմը սկսվեց, իմ որդին երկու ամսական էր: Ես չեմ հիշում նրա այդ տարիքը, ...

26.03.2021
«Խնդրի հանգուցալուծում ԲՀԿ-ն տեսնում է արտահերթ ընտրությունների անցկացման միջոցով». Էնֆիաջյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մարտի 26-ին հանդիպեց ԲՀԿ քաղաքական դպրոցի ներկայացուցիչների հետ: Նա ողջունեց երիտասարդների՝ քաղաքական ծրագրերում մասնակից դառնալու, կրթվելու, գիտելիքներն ամրապնդելու ցանկությունը. «Անձը, ով  չունի գիտելիքներ, փորձառություն, որոշումներ կայացնելու վճռականութ...

26.03.2021
ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողներն Ազգային ժողովում
Սեդրակ Մուրադյանը սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի չորրորդ կուրսում: Նա մեկն է այն քաղաքացիներից, որոնց համար գրավիչ էր Ազգային ժողով այցելելը: Երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնում լինելը կարեւոր էր նաեւ նրա կուրսեցիների համար: Եվ դա էր պատճառը, որ մասնագիտական պրակտիկան անցնելու ...

26.03.2021
Կոալիցիաների ձեւավորման սկզբունքները` ըստ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների
«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում առաջարկվող բարեփոխումների, կոալիցիաների ձեւավորման եւ Վենետիկի հանձնաժողովի մասին խոսել ենք ՀՀ ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանի հետ:   ...

26.03.2021
ԵԽԽՎ գլխավոր զեկուցողը կողմ է ԱՄՆ Վիրջինիա նահանգում մահապատժի վերացմանը
Մահապատժի վերացման վերաբերյալ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր զեկուցող Վլադիմիր Վարդանյանը (Հայաստան) ողջունել է Միացյալ Նահանգների Վիրջինիա նահանգի որոշումը մահապատիժը վերացնելու մասին: Վիրջինիան նախկին «համադաշնային» նահանգներից առաջինն է, որը վերացնում է մահապատիժը: Վլադիմիր Վարդանյ...

26.03.2021
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բոլոր դեպքերում կմասնակցի արտահերթ ընտրություններին
Մարտի 26-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից եկել էին Գեւորգ Գորգիսյանն ու Գուրգեն Բաղդասարյանը: Ինչպիսի՞ն է լինելու «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումը, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն փակ համամասնական ընտրակարգով, հետաքրքրվ...

26.03.2021
«Լուսավոր Հայաստանի»-ի՝ ԸՕ-ի փոփոխությունների տարբերակը եւս ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը եւ պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը մարտի 26-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ներկայացրին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իրենց տարբերակը: Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ 2019 թ. Ազգային ժողովում սկսել են ԸՕ-ի փոփոխությունների վերա...

26.03.2021
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ ոստիկանների աշխատավարձերի բարձրացման մասին
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը  մարտի 26-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձավ  ոստիկանների աշխատավարձերը շուրջ 100 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ  Կառավարության որոշմանը: «Կարծում եմ՝ սա նախընտրական քայլ է իշխանության կողմ...

26.03.2021
«Հնարավորությունների առկայության դեպքում բոլորի աշխատավարձը բարձրացնելու ցանկություն ունենք». Հայկ Կոնջորյան
Արտակ Մանուկյան. Մենք գտնում ենք, որ պետական համակարգում աշխատանքը պետք է լինի արդարացի վարձատրվող, եւ բոլոր ջանքերը կգործադրենք, որ հնարավորությունների առկայության, կոռուպցիայի նվազեցման պարագայում համահունչ արդարացի վարձատրության համակարգեր լինեն, այդ թվում նաեւ ոստիկանության համակարգում: Բյուջետա...

26.03.2021
«Վարկանիշային ընտրակարգը հանելու արդյունքում խաղի կանոնները ոչ թե բարդանում են, այլ պարզեցվում». Արթուր Հովհաննիսյան
Մարտի 26-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունան անդամներ Հայկ Կոնջորյանը, Արտակ Մանուկյանը եւ Արթուր Հովհաննիսյանը անդրադարձան Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Հայկ Կոնջորյանը նշեց, որ ԸՕ-ի նախագիծը դրվել է շրջանառության մեջ, ուղարկվել է Վենետիկի հանձնա...

26.03.2021
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Իմ քայլը» խմբակցություն
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մարտի 26-ի խորհրդարանական ճեպազրույցներին մասնակցեցին պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Արտակ Մանուկյանը եւ Արթուր Հովհաննիսյանը: Մինչ լրագրողների հարցերին պատասխանելը Արտակ Մանուկյանը օրակարգային որոշ հարցերի անդրադարձավ, մասնավորապես՝ խորհրդարանի կողմից ընդունված «Հրապարակա...

26.03.2021
«Անհամաչափ են վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսված տուգանքները». Նաիրա Զոհրաբյան
Մարտի 26-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ խմբակցությունների խորհրդարանական ճեպազրույցները, որոնք հաջորդում են հերթական նիստերին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ԱԺ հերթական նիստերի ընթացքում քննարկված եւ երկրորդ ընթերցմամբ ընդունված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքու...

26.03.2021
«Ժամանակն է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կնքի նոր ռազմաքաղաքական դաշինք». Նաիրա Զոհրաբյան
Մարտի 26-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Արցախի խորհրդարանի կողմից  օրերս ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու հարցին: Պատգամավորը նախ անդրադարձավ նախագծի ընդունման վերաբերյալ ԱՀ...