Տպել
26.03.2021
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Իմ քայլը» խմբակցություն
1 / 2

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մարտի 26-ի խորհրդարանական ճեպազրույցներին մասնակցեցին պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Արտակ Մանուկյանը եւ Արթուր Հովհաննիսյանը:

Մինչ լրագրողների հարցերին պատասխանելը Արտակ Մանուկյանը օրակարգային որոշ հարցերի անդրադարձավ, մասնավորապես՝ խորհրդարանի կողմից ընդունված «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններին:

«Գործընկերային նախագիծ է, գաղափարը բիզնես հատվածից է եկել: Էլեկտրոնային համակարգերը՝ որպես բիզնես գործունեության տեսակ, կավելանան: COVID-ով պայմանավորված՝ թվային տեխնոլոգիաները կարեւորություն են ստանում, եւ երկրները, որոնք կարողանում են բավականաչափ բարենպաստ բիզնես միջավայր ստեղծել, հավելյալ մրցունակ առավելություններ են ունենում»,-ասաց նա: