ԱԺ գրադարանը շատ դեպքերում թեեւ աննկատ է իր առաքելության մեջ, այդուհադերձ ողջ ծավալով իրականացնում է ամենօրյա թարմացումներ: Այցելուների շրջանակը մեծ է՝ աշխատակազմից մինչեւ պատգամավորներ: Ընթերցում են տեղում կամ հատուկ թերթիկի լրացմամբ, ինչ-որ ժամկետով վերցնում են նախընտրած գիրքը: Մեր նկարահանման պահին պատգամավոր Արփի Դավոյանը վերադարձնում էր համաշխարհային դիվանագիտության պատմության մասին գիրքը: